Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԱՆԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐԸ ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ՎԵՐԱԾՎՈՒՄ Է ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ

01:39, երեքշաբթի, 23 հունիսի, 2015 թ.
ԱՆԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐԸ ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ՎԵՐԱԾՎՈՒՄ Է ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
     ԱՆԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐԸ ՎԵՐԱԾՎՈՒՄ Է ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆԸ
    
Այսօր Հայաստանի Հանրապետության սահմանված նվազագույն աշխատավարձը մարդկային կենսակերպի համար նախատեսում է միայն վճարել կոմունալ վճարումներ և լավագույն դեպքում գնել հաց, սակայն մեր երկրի քաղաքացիների համար արդեն անհասանելի են դարձել այն պրիմիտիվ և տարրական երևույթները որոնցից են օրինակ` մարդավայել ապրելու, հագնվելու, սնվելու և հանգստանալու տենդենցները, իսկ մատչելի ուսում ստանալու, հանգստյան տներ մեկնելու և այլ բազմաթիվ կարևոր երևույթների մասին խոսելն անգամ ավելորդ է, քանզի դա մեր երկրում կարող են իրենց թույլ տալ միայն հազվագյուտ մարդիկ որոնց ազգում անվանում ենք «»
Իսկ բնակչության մեծ մասը քրտնաջան աշխատում է հանուն գոյատևման և պետության պարտքերի մարման համար, իսկ ավելի խելացի գտնված քաղաքացիների մեծ մասը նախընտրեց արտագաղթի ճանապարհը, թողնելով իրենց հայրենի հողն ու ջուրը, թողնելով իրենց անցյալն ու ներկան, նրանք գնացին ապագան որոնեն օտար ափերում, որտե՞ղ նրանք ստիպված չեն լինի մարել ուրիշի անհիմն կուտակած պարտքերը և իրենց աշխատանքի դիմաց վարձատրվում են ըստ արժանվույնի, աշխատանք արտերկրում որը թույլ է տալիս մեր հազարավոր համաքաղաքացիներին ապրել, սնվել, կրթվել, հանգստանալ և հեռավոր ափերից դրամական օգնություններ ուղարկել Հայաստանում իրենց ընտանիքներին և մերձավորներին։
Այսօր Հայաստանում բազմաթիվ հրաշալի, տաղանդավոր, կրթված երիտասարդներ գործազուրկ են և հիասթափությունից իրենց ապագան նույնպես տեսնում են օտար երկրներում։ Ցավալի է երբ եռանդով լի երիտասարդների շրջանում տիրում է համատարած հուսալքությունը դեպի իրենց հայրենիքը, մարդիկ բարձր մակարդակից կտրուկ անկում են ապրում դեպի ցածր մակարդակ և դա պայմանավորված է նյութական անբավարարության փաստով։
Այսօր մեր երկրում Խեղճ երիտասարդները փչացնելով իրենց առողջությունը աշխատում են գրոշներով, վարձատրվում են ծիծաղելի ցածր աշխատավարձով և ճարահատույց անգամ դրան են շնորհակալ, որ գոնե այդ խղճուկ աշխատավարձն են ստանում, շնորհակալ են, որ անշնորհակալ և անհեռանկար աշխատանք ու զբաղմունք ունեն։ Անարդարության աստիճանը աստիճանաբար վերածվում է արդարության, սակայն կարծես մեր երկրի համար դա արդեն իսկ դարձել է բնականոն ընթացք, իսկ մարդկային զարգացման ձգտումները վերացել են մեր գիտակցությունից։
Մի պահ կտրուկ անցում կատարեմ երիտասարդներին հուզող հարցերից դեպի տարեցների հիմնահարցերին և փորձել հասկանալ արդյո՞ք հնարավոր է այսօրվա թոշակով ապրել և ինչ անեն հազարավոր տարեց թոշակառուներ որպեսզի կարողանան գոյատևեն և սովամահ չլինեն...
Չմոռանամ նշել որ այդ թոշակառուների մեծ մասը մեծ հայրենական պատերազմի մասնակիցներ են, որոնք իրենց արյունով և քրտինքով պահել էին այս երկիրը այսօրվա համար, որպեսզի այսպես իրենցից շնորհակալություն հայտնենք։
Գուցե մեր երկրի իշխանությունները վերջապես բացեն իրենց աչքերը և տեսնեն թե ինչ ուղղությամբ են տանում այս երկիրը, ուղղություն որի վերջում անդունդ է...
Աղբյուրը` Էմիլ Մարկոսյան
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
3511 | 2 | 0
Facebook