Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մեր ապագա սերունդների դժգոհությանը չենք արժանանա:

23:41, հինգշաբթի, 21 մայիսի, 2015 թ.
Մեր ապագա սերունդների դժգոհությանը չենք արժանանա:

Մեր ապագա սերունդների դժգոհությանը չենք արժանանա:
    

Պատմության էջերը ետ թերթելիս հանդիպում ենք ազգերից ամենաշատ ցեղասպանություն տեսած ժողովրդի' եզդիների մասին հիշատակած շատ աղքատիկ վկայությունների, որի գլխավոր մեղավորները որքան էլ որ ցավալի է, բայց մեր անցած սերունդներն են եղել, որոնց թուլության հիմքի վրա թշնամիները, ովքեր հենց իրենք են իրականացրել այդ ոճրագործությունները, վերագրել են իրենց այդ ջարդերը' հարստացնելով իրենց պատմությունը: Ես ինքս, ուսումնասիրելով եզդիների պատմությունը սկսած շատ վաղ ժամանակաշրջանից, այժմ մեղադրում եմ միմիայն անցյալ իմ սերունդին, ովքեր հեշտությամբ թողեցին որպեսզի մեր հարուստ պատմությունը ընկնի ինչ-որ մեկի ձեռքը:
     Սա առաջին տարբերակը:
     Ցավոք, մինչ օրս մեզ հասած չնչին հիշատակությունների գլխավոր պատճառներից մեկը կարելի է համարել նաև այլազգի պատմաբանների կողմից գրի առնված ինչ-որ մի ժամանակաշրջանի դեպք, որը եզդիների կոտորած է եղել, սակայն վերագրել են մեկ այլ ժողովրդի: Դրանում էլ ենք մենք մեղավոր, որ թողեցինք այլազգի պատմությամբ հետաքրքրվող պատմաբաններին մեզանից առաջ անցնել, այնինչ դա եզդիների ցեղասպանությունն էր և մեզ էր վերաբերվում, ուստի պետք էր շտապել ամենքից շուտ այն գրի առնելու:
     Նախքան այս գիրքը կյանքի կոչելը, առաջնորդվում էի հենց այս վերը նշված ցավալի ճշմարտությունով, որի արդյունքում քիչ թե շատ ստացվեց ոչ միայն նկարներով անդրադառնալ 2014թվականի օգոստոսի 3-ին Հյուսիսային Իրաքի Շանգալի մարզում սկսված արյունալի դեպքերին, այլ նաև գրի եմ առել տարբեր ժամանակներում եզդիների դեմ իրականացված ջարդերին, որոնցից մի քանիսը քրդերը վերագրել էին իրենց: Ինձ շատերն էին փորձում համոզել, որ չանդրանդառնամ այն փաստին, թե քրդերը կոտորել են եզդիներին: Իսկապես անկեղծ լինեմ և ասեմ, որ չէի անդրադառնա դրան, եթե չհանդիպեի 18-րդ դարի 40-ական թթ-ին եզդիների դեմ իրականացված ջարդերին, որի անմիջական մասնակիցներն են եղել քրդերը: Քրդերը կոտորել են անմեղ եզդիներին և այդ փաստերին շուտով ավելի մանրամասնորեն եմ անդրադառնալու, երբ սկսեմ արդեն գրի առնել եզդիների 102 ցեղասպանությունները:
     《Եզդի Ժողովրդի Ցեղասպանությունները կամ Շանգալի Մղձավանջը》 գիրքը առաջինն է, որտեղ խոսվում է եզդի ազգի մասին, նորից եմ կրկնում եզդի ազգի, որը կա և գոյություն ունի երկրագնդի վրա, չնայած մի շարք թերի մտածելակերպ ունեցող 《մարդկանց》, ովքեր ամեն կերպ փորձում են հակառակը ապացուցել:
     2014թվականի օգոստոսի 3-ից եզդիների դեմ իրականացվող այս անմարդկային գործողությունները, որը նույնիսկ Սպիտակ Տունը որակեց ցեղասպանություն, գրքի միջոցով բարձրաձայնեցի նրա համար, որ մեր ապագա սերունդները տեղեկացված լինեն այս' 21-րդ դարի իրենց նախնիների դեմ իրականացված ցեղասպանությանը և մեզ պես այսօր փաստի առաջ չկանգնեն և չմեղադրեն անցյալ սերունդին' մեզ:
     Մեր ապագա սերունդների դժգոհությանը չենք արժանանա:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3854 | 0 | 0
Facebook