Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 06 նոյեմբերի, 2024 թ.

Հոդվածներ

Եզդի ժողովրդի խիզախ արծիվներ

11:39, կիրակի, 05 ապրիլի, 2015 թ.
Եզդի ժողովրդի խիզախ արծիվներ

Հարցազրույց եզդի արծիվներից մեկի' Կասո Խուդեդանի հետ, ով այժմ Շանգալում' Շարֆադին Զիարատի մոտ քաջաբար կռվում է հանուն եզդի ժողովրդի, հանուն Եզդիխանի:
     Կասո Խուդեդանը, տեղեկանալով իմ Իրաք գտնվելու մասին, մեծ ցանկություն էր հայտնել ինձ տեսնելու: Իհարկե ավելորդ է նշել, թե ինձ համար որքան հաճելի էր տեսնել այդ քաջ ու խիզախ մարդուն, որին մի քանի հարց ունեի հղելու:
     Կասո Խուդեդանը 7 օրով եկել էր ընտանիքին տեսնելու Շեյխանի Բերիստակ գյուղում և մեր հանդիպման հաջորդ օրը պետք է կրկին վերադառնար Շանգալ' կռվելու:
     Կասո Խուդեդանը նախ պատմեց իրենց հերոսության մադին. թե ինչպես են 4 ամիս 5 օր առանց հաց ու ջրի կռիվ տվել ահաբեկչական խմբավորման դեմ և լավ արդյունքների հասել' ետ շպրտելով նրանց: 《 4 ամիս 5 օր մենք ամեն առավոտ մի կտոր հացը բաժանում էինք 4 մասի և այդքանով այդ օրը բավարարվում մինչև հաջորդ օրը առավոտյան: Մենք այնքան էինք տարված կռվով, որ չէինք էլ մտածում սովի մասին և անկեղծ ասած չէինք նեղվում: Գրեթե 5 ամիս կատաղի մարտեր էին ընթանում ընդամենը 50 մետր հեռավորության վրա, այսինքն թշնամին մեզանից 50 մետր էր հեռու: Մենք չունեինք ծանր զենքեր, բայց դիմադրում էինք: Նրանք ամեն ինչով զինված էին և ունեին իրենց տրամադրության տակ անհրաժեշտ զենքն ու զինամթերքը: Մի օր առավոտյան դեռ չէինք հասցրել լվացվել, խառնաշփոթություն նկատվեց մեր տղաների մեջ, դուրս գալով' հասկացանք, որ նրանք կրակոցներով ավելի են մոտենում մեզ, իսկ տղաներից շատերի մոտ փամփուշտները վերջացել էին և արդեն բոլորս համակերպվել էինք մահվան հետ: Մեր ցավն ու վախը այն չէր, թե մեզ կսպանեն, այլ չէինք համակերպվում այն բանի հետ, որ հարձակվելով մեզ վրա, նրանք կպայթեցնեն մեր Շարֆադին Զիարատը:
     Ի վերջո մենք դիմադրեցինք և մեր փայլուն մտահղացման շնորհիվ, ոչնչացրեցինք ուղղակի նրանց: Բոլորս ուղղակի զարմացած էինք, ինչպես կարողացանք ետ մղել նրանց: Միայն օրվա ծանր մարտից հետո 80 ահաբեկչի հաջողվեց ոչնչացնել, իսկ մեր կողմից ցավոք 23 զոհ ունեցանք》, - պատմում էր եզդի հերոսը:
     Ուշադիր լսելով նրա այս պատմածները' ես միայն հետևյալ հարցը ուղղեցի նրան.
     -Ինչպես կարողացաք 4 ամիս դիմադրել նրանց' չունենալով ոչ այնքան լավ զենք ու զինամթերք:
     Նրա պատասխանը ինձ ուղղակի հիացրեց.
     -Շարֆադինը` , Շարֆադինն էր մեզ պաշտպանում այսքան ժամանակ: Նրանք բազմիցս մեր կողմ' դեպի Շարֆադինն էին ուղղում իրենց ծանր զրահատեխնիկան' հույս ունենալով ոչնչացնել թե` մեզ, թե` Շարֆադինը, բայց նրանց արձակած այդ կրակոցները ոչ մեզ էին դիպչում, և ոչ էլ Շարֆադինին:
     Այսքանը պատմելուց հետո, նա հասկացավ, որ ես ուղղակի մեծ զարմանքի մեջ էի, և ինձ ասաց.
     -Չե'ս, հավատում իմ ասածներին: Վաղը արի ինձ հետ, քեզ տանեմ Շանգալ' Շարֆադինի մոտ, և դու քո աչքով կտեսնես, որ Շարֆադինի Զիարատի վրա նույնիսկ մի բիծ չես տեսնի, և շարունակելով' ասաց, կարող ես պատկերացնել 50 մետր հեռավորության վրա ծանր զրահատեխնիկայով կրակեն Շարֆադինի ուղղությամբ, բայց ոչինչ չլինի:
     Վերջին հարցին, որ եթե չէր դիպչում ոչ նրանց, ոչ Շարֆադինին, այդ դեպքում, որտեղ էր դիպչում այդ կրակոցները, նա պատասխանեց հետևյալը.
     -Ոչ մի տեղին էլ չէր դիպչում, կորում էր:
     Ավելի մանրամասն շուտով, արդեն տեսանյութով.....

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
1
4804 | 0 | 1
Facebook