Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

《 Геноциды Езидского народа или Кошмар Шангала 》

20:31, շաբաթ, 09 մայիսի, 2015 թ.
《 Геноциды Езидского народа или Кошмар Шангала 》

Սույն թվականի մայիսի 18-ին լույս կտեսնի Ռոման Ավդոյանի հեղինակած 《 Геноциды Езидского народа или Кошмар Шангала 》գիրքը: Գրքում հեղինակը որոշակի անդրադարձ է կատարել տարբեր ժամանակներում եզդիների դեմ իրականացված ջարդերին: Չնայած, որ գիրքը հեղինակը նվիրել է տարբեր ժամանակներում ցեղասպանված եզդիների անմեղ զոհերի հիշատակին, այդուհանդերձ հիմնական անդրադարձը եղել է վերջին շրջանի Հյուսիսային Իրաքի Շանգալի մարզում Իսլամական Պետություն Ահաբեկչական Խմբավորման գրոհայինների կողմից եզդիների դեմ իրականացվող ոճրագործությանը: Գրքում տեղ են գտել վերջին շրջանում ցեղասպանությանը վերաբերող մի շարք նկարներ' իրենց հուզիչ տեսարաններով, որոնք հեղինակի խոսքերով այն լուռ ապացույցն են, որ յուրաքանչյուրը դա տեսնելով' իր շուրթերից մեկ բառ կարտաբերի' 《Ցեղասպանություն》:
     Գիրքը սկզբնական շրջանում կտպագրվի ռուսերեն լեզվով (առավել լայն խավին հասանելի դարձնելու համար) 300 օրինակ տպաքանակով:
     Գրքի ամբողջ հրատարակչական ծախսերը հոգացել է 《M A E》 խումբը:
     Գիրքը վաճառվելու է հիմնականում Հայաստանից դուրս և գրքից ստացված ամբողջ շահույթը M A E խումբը նպատակադրվել է այն փոխանցել Իրաքի եզդի փախստականներին:
     Գիրքը հետագայում կհրատարակվի նաև Անգլերեն և Ֆրանսերեն լեզուներով:
     Ցանկացողները Մայիսի 20-ից գիրքը կարող են ձեռք բերել www.booksfromarmenia.com և www.amazon.com կայքերում այս միջազգային համարանիշով' ISBN 978-9939-850-14-6 կամ ուղղակի հավաքելով գրքի հեղինակի անունը և ազգանունը' Ռոման Ավդոյան:
     Էլեկտրոնային հասցե professor.avdoyan.91@list.ru:
     Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով'
     հեռ. +37493194929,
     հեռ. +37494863733

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6895 | 0 | 0
Facebook