Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Արդյո՞ք գյուղում շատերն են երազում քաղաքում ապրելու մասին

20:52, երկուշաբթի, 21 հունվարի, 2013 թ.
Արդյո՞ք գյուղում շատերն են երազում քաղաքում ապրելու մասին

Հետաքրքիր է արդյոք գյուղում շատերն են երազում քաղաքում ապրելու մասին:Գյուղերի բնակչությունը դատարկվում է և նրանք կամաց-կամաց գալիս են քաղաք: Նրանք դիմում են այդպիսի քայլերի, քանի որ այնտեղ տիրում է «Գործազրկություն»:Չի գնահատվում աշխատանքը գյուղացու:Հայկական գյուղը սպառեց իր ռեսուրսները, այդ թվում սպասելիքային ռեսուրսը: Այս պայմաններում գյուղացիներն ավելի ու ավելի դրամազրկվեցին, գյուղացիների մեջ խորացավ ներդրումներ անելու անիմաստության համոզմունքը: Ի՞նչ է ԴՈՒՔ մտածում եք, որ գյուղացին մարդ չի և ապրել չի ուզում: Այստեղից հարց է ծագում…Ինչ՞ու են գյուղից քաղաք գալիս սվորելու և ետ չեն դառնում, միթե մեր մարզերին պետք չեն մասնագետներ:Ինչ՞ու մարզերում գտնվող մասնագետներին մի փոքր բարձր չեք վարձատրում: Դուք ուզում եք ունենալ կատարյալ մասնագետներ ձեր մարզերում, բայց փոխարենը ոչինչ չեք ձեռնարկում դրա համար, բայց պահանջելուց լավ պահանջում եք:Ամենահրատապն այստեղ արտագաղթն է, համայնքաբնակներն այսօր ապրուստի միջոց են հայթայթում անասնապահությամբ և հողագործությամբ, որոնց եկամտաբերությունը նվազել է վերջին տարիներին: Որպեսզի գյուղի բնակչությունը չբռնի արտագաղթի ճանապարհը և համայնքն էլ ավելի զարգանա և շենանա, հարկավոր են ներդրումներ այս ուղղությամբ և ուշադրություն դեպի գյուղն ու գյուղացու խնդիրները: Մարզերում նախ շատ քիչ են վարձատրում և շատ քիչ են աշխատանքային տեղերը: Գյուղացուն հարց են ուղղում, - ինչ՞ու ես գալիս քաղաք, -նա պատասխանում է Երևանում աշխատանք ավելի հեշտ կգտնենք քան մեզ մոտ:Պետությունը գյուղացուն իմ կարծիքով, ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնի, քանի որ հենց նույն քաղաքացին սնվում է գյուղացու աշխատանքի շնորհիվ և դրա փոխարեն խեղճ գյուղացին բարձր աշխատավարձի փոխարեն ստանում է գրոշներ: Եվ դրա պատճառով էլ մեր խեղճ գյուղացիները և ապագա մասնագետները գյուղը թողնում են և բռնում են քաղաքի ճանապարհը: Գյուղացին մեզ նման մարդ է, այլ ոչ թե ավտոմեքենա, որ ինչպես ուզենք այնպես պտտեցնենք:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4303 | 0 | 0
Facebook