Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Հոդվածներ

Ե՛կ լռենք այսօր

Tamarik Jan
Հեղինակ`
Tamarik Jan
13:07, երեքշաբթի, 22 հուլիսի, 2014 թ.
     Ինձ ավելորդ հարցեր մի՛տուր, ես չե՛մ ուզում փնտրել բառեր,
     Որոնց ուղիղ իմաստի մեջ չե՛ս գտնի այն, ինչ ուզում ես լսել ինձնից:
     Ես սիրում եմ, երբ լռում ենք, ու լռում ենք այնպե՜ս խորին,
     Որ ավելին է մեզ ասում, քան կլսենք մե՛ր իսկ բերանով
     Մե՛զ իսկ ասված բառախմբից:
     Արի՜ սպասենք մթնշաղի՜ն:
     Ասում են, թե երբ լուսինը իր շողերն է մեզ նվիրում,
     Մենք դառնում ենք մելամաղձո՜տ, սենտիմենտա՜լ ու ռոմանտի՜կ….
     Ու կնայենք իրար երկա~ր, բայց չե՛նք խոսի, ես չե՛մ ուզում…
     Այն, ինչ դու ինձ ասե՛ս պիտի առանց ձա՛յն էլ եմ ես լսում:
     Ես ուզում եմ նայել խորի~ն, խորաթափանց աչքերիդ մեջ,
     Ու ընթերցե~լ, քեզ ընթերցե~լ, ու խորհուրդը հասկանալ քո՛,
     Ու հասկանալ, թե ով ես դո՛ւ թեկու՛զ և հենց զուտ իմ կյանքում,
     Ինչ ես ուզում, որ չե՛մ տալիս, ինչն է սիրտդ այդպես հուզո՛ւմ…
     Ես վստահ եմ, որ մեր անանց լռությունից մի ամբողջ վեպ դեռ կծնվի՛,
     Որ կկարդան բազու~մ մարդիկ, որ կդառնա խորհու՛րդ կյանքի:
     Ուրեմն` ե՛կ լռենք այսօր, ու հավատա` մեր այդ քայլով
     Սկի՛զբ ենք դնում մի նոր գործի, մի նոր գրքի՛ բազմահատոր,
     Ուր չենք գրի ես կամ էլ դու, մե՛նք կգրենք մեր լռությա~մբ,
     Ծովածավա~լ համբերությամբ:
     Ա՛յն լռությամբ, որ իր խոսուն, իմաստալից իր գոյությամբ
     Պահպանում է սե՛րը մեր մեջ, դարձնում սիրո՛ղ ու սիրատե՛նչ…
     Ուրեմն` ե՛կ լռենք այսօր...
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2114 | 0 | 0
Facebook