Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Հոդվածներ

ԳԻՏԵՄ…

Tamarik Jan
Հեղինակ`
Tamarik Jan
14:52, երկուշաբթի, 14 հուլիսի, 2014 թ.
     Երբեմն մտածում եմ՝ ինչ լավ կլիներ, որ ես չիմանայի… Իսկ ես գիտեմ… Գիտեմ, որ չի կարելի ստիպել մարդուն սիրել քեզ: Պարզապես պետք է ԼԻՆԵԼ մարդ, ում կարելի է սիրել, մնացածը քեզանից կախված չէ…Գիտեմ, որ պահանջվում են տարիներ վստահություն ձեռք բերելու համար, և ընդամենը մեկ վայրկյան այն կորցնելու համար…Գիտեմ, որ կարևոր է ոչ թե այն, ինչի ես դու քո կյանքում հասել, այլ այն, թե այդ ամենը ինչ նշանակություն ունի քեզ համար…Գիտեմ, որ կարևոր է ոչ թե այն, ինչ քո կյանքում տեղի է ունենում, այլ այն, թե ինչպես ես դու դա օգտագործում…Գիտեմ, որ երբեմն մեկ բառը, մեկ քայլը կարող է փոխել ամեն ինչ, բայց նաև գիտեմ, որ շատ հաճախ մենք այդպես էլ այդ քայլը չենք անում…Գիտեմ, որ ներելու կարողությունը միանգամից չի հասունանում, բայց նաև գիտեմ, որ երբեմն ներելու կամ չներելու մեջ չկա և ոչ մի տարբերություն, և չկա ոչ մի նշանակություն, եթե մենք չսովորենք ենթադրություններ անել այդ ամենից…Գիտեմ, որ երբ մարդիկ բարկանում են, նրանք ունեն դրա իրավունքը, սակայն ոչ մի դեպքում իրավունք չունեն դաժան լինելու… Գիտեմ, որ ՀԱՍՈՒՆ լինել նշանակում է ոչ թե ապրած տարիների թիվը, այլ այդ տարիների ընթացքում ապրած ապրումների թիվը…Գիտեմ, որ ոչ մի դեպքում չի կարելի մարդուն ասել, որ այն ամենը, ինչի մասին ինքը երազում է, անիրական է և անհնար, որովհետև եթե նա հավատա քո ասածին, կդադարի ԱՊՐԵԼ…Գիտեմ, որ կարևոր է ոչ թե ուրիշի կողմից ներված լինել, այլ հենց ինքդ քո կողմից ներված լինել…Գիտեմ, որ եթե երկու հոգի վիճում են, դա դեռ չի նշանակում, որ նրանք իրար չեն սիրում, ինչպես նաև, եթե նրանց մոտ ամեն ինչ «իդեալական» է, դա դեռ չի նշանակում, որ նրանք իրար սիրում են…Գիտեմ, որ ոչ միշտ պետք է ձգտել բոլոր գաղտնիքները իմանալ, հնարավոր է դուք ավելի երջանիկ եք հենց առանց դրանք իմանալու…Գիտեմ, որ քո կյանքը ընդամենը մի քանի ժամում կարող են փոխել մարդիկ, որոնց գոյության մասին անգամ դու չգիտեիր…Գիտեմ, որ մենք շատ ավելի հաճախ կորցնում ենք հենց այն, ինչը ամենից շատ էինք փայփայում…Գիտեմ, որ եթե ընկերները փոխվում են, դա պատճառ չէ նրանց փոխելու համար…Ես գիտեմ, որ միշտ էլ կարելի է առաջ գնալ, նույնիսկ երբ թվում է, որ այլևս ոչ մի ճանապարհ ու կամուրջ չի մնացել…Գիտեմ, որ երբեմն մեզ օգնության ձեռք են մեկնում ոչ այն մարդիկ, որոնցից ակնկալում ենք այդ օգնությունը, այլ մարդիկ, որոնցից այդ քայլը ամենից քիչն ենք սպասել…Գիտեմ, որ մարդիկ կարող են նայել նույն ուղությամբ, բայց տեսնել տարբեր բաներ, կարող են գնալ նույն ճանապարհով, բայց տարբեր նպատակներով…Գիտեմ, որ մարդիկ, ովքեր ձեզ համար ամենաթանկն են, ձեր կյանքի իմաստն են, երբեմն չգիտեն էլ դրա մասին…Ես գիտեմ, որ կան շատ բաներ, որոնք իմանալ չէի ցանկանա…բայց ԳԻՏԵՄ…
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2224 | 0 | 0
Facebook