Սիրո ազդեցության գաղտնիքները
Իսկական սիրո առաջին գաղտնիքը մտքի ուժն է: Սերն սկսվում է մտքերից: Մենք դառնում ենք այն, ինչի մասին մտածում ենք: Սիրով լի մտքերը ծնում են սիրով լի կյանք և սիրով լեցուն հարաբերություններ: Մեր իդեալական զուգընկերոջ մասին մտքերը թույլ կտան ճանաչել նրան, երբ հանդիպենք: Իսկական սիրո երկրորդ գաղտնիքը հարգանքի ուժն է: Որպեսզի սիրենք ինչ-որ մեկին, պետք է սովորենք հարգել նրան, սակայն նախևառաջ պետք է հարգենք ինքներս մեզ: Որպեսզի ուրիշները մեզ հարգեն, պետք է հարց տանք մեզ՝ ի՞նչն ենք մենք հարգում մեր մեջ: Որպեսզի հարգենք ուրիշներին, նույնիսկ նրանց, ովքեր մեզ դուր չեն գալիս, նորից պետք է հարցնենք մեզ՝ ի՞նչն եմ ես հարգում նրա մեջ: Իսկական սիրո երրորդ գաղտնիքը տալու ուժն է: Եթե ցանկանում ենք սեր ստանալ, պետք է կարողանանք այն տալ: Որքան շատ սեր ենք տալիս, այնքան շատ ենք ստանում: Սիրել նշանակում է քո մի մասը տալ առանց պարտքի, պահանջի: Նախքան հարաբերություններ սկսելը, հարցրեք ձեզ ոչ թե այն մասին, թե ինչ կարող է դիմացինը տալ ձեզ, այլ թե ինչ կարող եք դու՛ք տալ նրան: Իսկական սիրո գաղտնի բանաձևն է՝ ուշադրություն դարձնել ոչ թե վերցնելու, այլ տալու վրա: Իսկական սիրո չորրորդ գաղտնիքը ընկերության ուժն է: Որպեսզի գտնենք իսկական սեր, նախ և առաջ պետք է գտնենք իսկական ընկեր: Սիրել նշանակում է ոչ թե նայել մեկը մյուսին, այլ միասին նայել աշխարհին` մեկ ուղղությամբ: Որպեսզի իսկապես սիրենք ինչ-որ մեկին, պետք է ընդունենք նրան այնպիսին, ինչպիսին նա կա: Ընկերությունը հիմք է, որի վրա զարգանում է սերը: Եթե ուզում եք հարաբերություններում սեր լինի, նախ և առաջ ընկերություն ստեղծեք: Իսկական սիրո հինգերորդ գաղտնիքը հպման ուժն է: Հպումը սիրո ամենաուժեղ դրսևորումն է: Այն քանդում է բոլոր պատնեշները և ամրացնում փոխհարաբերությունները: Հպումը փոխում է ֆիզիկական և հուզական վիճակները, մարդկանց դարձնում ավելի ընկալունակ սիրո հանդեպ: Հպումը կարող է բուժել և ջերմացնել սիրտը: Երբ բացում ես գիրկդ, բացում ես նաև սիրտդ: Իսկական սիրո վեցերորդ գաղտնիքը ազատություն տալու ուժն է: Եթե սիրում եք ինչ-որ մեկին, բաց թողեք նրան: Եթե նա վերադարձավ, ուրեմն ձերն է, եթե ոչ՝ ձերը երբեք էլ չի եղել: Նույնիսկ իսկական սիրո դեպքում մարդկանց սեփական տարածություն է պետք: Եթե ուզում եք սովորել սիրել, սկզբում պետք է կարողանաք ներել, ազատվել նախկին վիրավորանքներից և տխրությունից: Իսկական սիրո յոթերորդ գաղտնիքը շփման ուժն է: Երբ մենք սովորում ենք շփվել ազատորեն, կյանքը փոխվում է: Սիրել ինչ-որ մեկին, նշանակում է շփվել նրա հետ: Թույլ տվեք, որ մարդն զգա, որ դուք սիրում և գնահատում եք նրան: Երբեք մի խուսափեք ասել այս երեք կախարդական բառերը՝ «Ես քեզ սիրում եմ»: Միշտ պատրաստ պահեք սիրո խոսքեր այն մարդու համար, ում սիրում եք, միգուցե դուք տեսնում եք կամ խոսում եք նրա հետ վերջին անգամ: Ինչո՞ւ դա չանել հենց հիմա: Իսկական սիրո ութերորդ գաղտնիքը նվիրվածության ուժն է: Որպեսզի սերն իսկական լինի, պետք է նվիրված լինենք նրան և այդ նվիրվածությունը արտացոլվի մեր մտքերում և գործողություներում: Նվիրվածությունն իսկական սիրո ապացույցն է: Որպեսզի ունենանք իսկական սիրային հարաբերություններ, պետք է լինենք նվիրված այդ հարաբերություններին: Նվիրվածությամբ է ամուր հարաբերությունը տարբերվում փխրուն հարաբերությունից: Իսկական սիրո իններորդ գաղտնիքը կրքի ուժն է: Կիրքը բորբոքում է սերը և թույլ չի տալիս, որ այն մարի: Երկարատև կիրքը դրսևորվում է ոչ միայն ֆիզիկական ցանկությունների մեջ, այլև խորը նվիրվածության, հետաքրքրության, ուրախ սպասումի մեջ: Ինքաբուխ պոռթկումներն են ծնում կիրք: Սիրո և երջանկության իմաստը մեկն է՝ պետք է ամեն օր ապրել կրքով: Իսկական սիրո տասներորդ գաղտնիքը վստահության ուժն է: Վստահությունը կենսականորեն կարևոր է իսկական սիրային հարաբերությունների համար: Առանց վստահության զույգերից մեկը դառնում է կասկածամիտ, տագնապային, իսկ մյուսն իրեն հուզական թակարդի մեջ է զգում, նրան թվում է, թե իրեն թույլ չեն տալիս ազատ շնչել: Անհնար է իսկապես սիրել մեկին առանց լիովին վստահելու: Որպեսզի պարզենք՝ տվյալ մարդը համապատասխանում է մեզ, թե ոչ, պետք է ուղղակի հարց տանք մեզ՝ վստահո՞ւմ ենք արդյոք նրան լիովին: Եթե պատասխանը ոչ է, ապա պետք է խորը մտածել նախքան պատասխանատվություն վերցնելը: |