1. Թույլ մի տուր, որ փոքրիկ վեճը փչացնի մեծ ընկերությունը:
2. Հաճախ բռնիր կնոջդ ձեքը:
3. Մտքումդ միշտ պահիր քո սիրած ոտանավորը:
4. Եթե ընկերդ կռվի մեջ է ընկել, դու էլ կռվի մեջ մտիր: Ձեր թշնամիները պետք է ընդհանուր լինեն: Այդպես և ընկերդ վստահ կզգա քո հարցում, և թշնամիներդ կհասկանան, որ դուք միշտ միասին եք, և ձեզ չեն մոտենա:
5. Հավատա Աստծուն, բայց միշտ ստուգիր մեքենայի արգելակները:
6. Համակարգչային խաղի ընկերներիդ կարող է վաղն էլ չհանդիպես, իսկ բակիդ ընկերները ամբողջ կյանքում կողքիդ են լինելու, հետո հիշելու եք, թե որտեղ էիք թաքնվել 7 տարեկանում, և ծիծաղելու:
7. Երբ տարաձայնություններ ունենաս հարազատ մարդկանց հետ, վիճիր միայն ներկա խնդրի մասին: Երբեք առաջ մի բեր անցյալը:
8. Եթե ընտանիքում բոլորը նեղացել են քեզանից, միայն կնոջդ ասա, որ սխալվել ես, նա քո փոխարեն բոլոր հարցերը դիվանագիտորեն կլուծի:
9. Երբ կնոջդ ու քո համար պաղպաղակ գնես, ամեն մեկը բռնիր մի ձեռքումդ: Նա սիրում է, երբ դու չես ամաչում ծիծաղելի տեսք ունենալ, եթե ինչ-որ բան ես անում իր համար, դե իսկ պաղպաղակն էլ չի թափվի:
10. Երբեք սննդի հետ չխառնես այս դեղերը, որոնք նա չի ուզում խմել: Փորձիր համոզել: Եթե մեկ անգամ տեսնի, ամբողջ կյանքում զգուշանալու է քո պատրաստած սնունդը ուտելուց և քո բերած ջուրը խմելուց, իսկ դա սարսափելի զգացում է:
11. Հիշիր, որ եթե մարդիկ պատասխանում են քեզ քո բառերով, ապա ստում են.-Դու թալանել ես այդ տունը.-Ոչ ես չեմ թալանել այս տունը:
12. Չեմ ասում ամեն օր ծաղիկներ նվիրիր, դա շատ կեղծ կհնչի, պարզապես հիշիր, որ երջանկությունը մանրուքների մեջ է:
13. Մոռացիր «ոսկե միջին» արտահայտության մասին, այդպես հաջողության չես հասնի, եղիր հեղափոխական՝ ամեն ինչ կամ ոչինչ, կամ եղիր լավագույնը մի գործում կամ մի եղիր ընդհանրապես, զբաղվիր միայն մի գործով, բայց դրանում հասիր կատարելության: