Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ապրիլի 28-ին, Առնո Բաբաջանյանի անվան ֆիլհարմոնիկ համերգասրահում տեղի ունեցավ բարեգործական համերգ

Լուր
Մամուլի խոսնակ`
Լուր
17:39, չորեքշաբթի, 30 ապրիլի, 2014 թ.

Ապրիլի 28-ին, Առնո Բաբաջանյանի անվան ֆիլհարմոնիկ համերգասրահում տեղի ունեցավ բարեգործական համերգը, որի նպատակն էր վերականգնել 3-ամյա Հայկի առողջ ապրելակերպ ունենալու իր հնարավորությունը:


    

Արշակ Դաբաղյանի անվ, ՄայրՄանե ՍՀԿ-ն, որը հանդիսանոմ է համերգի նախաձռնողը, տացված ողջ հասույթը տրամադրվել է փոքրիկին, ում բարի ժպիտն արդեն շատերին է հայտնի:


    

Հայկն, ի ծնե կոնքազդրային խնդիրներ ունի, ինչի պատճառով չի կարողանում քայլել և ինքնուրույն նստել:


    

Բարեգործական համերգին մասնակցել է Գայանե Հովհաննիսյանը, Ալլա Նավասարդյանը, Արփինե Բեկջանյանը, Արսեն Սաֆարյանը, Հասմիկ Կարապետյանը և այլոք:


    

-Միշտ պատրաստ եմ օգնության ձեռք մեկնել նման դեպքերում, և ուրախ եմ, որ ունեմ այնպիսի գործընկերներ ովքեր, իրենց թանկարժեք ժամանակը տրամադրում են նման նախաձեռնությունների կողքին կանգնելուն:

Սա ինձ համար ոչ թե բարեգործություն է, այլ՝պարտավորություն:

Շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ տվել է այնպիսի շնորհ, որով ես կարողանում եմ ձեռք մեկնել նման փոքրիկներին, -ասել է երգչուհի Ալլա Նավասարդյանը:


    

Ցավոք, առողջական խնդիրների պատճառով, համերգին չի կարողացել մասնակցել երգիչ Հարութ Պապիկյանը, ում մաղթում ենք շուտափույթ ապաքինում:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4142 | 2 | 0
Facebook