Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Եկել էի, որ խոսեմ, խոսեցի...ԿԱՅԱՑԱՎ ԿԱՆԱՆՑ ՄԻԱՄՍՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԵՆԱՀԱՄԵՐԳԸ

Լուր
Մամուլի խոսնակ`
Լուր
18:00, կիրակի, 30 մարտի, 2014 թ.

Կայացավ հաղորդավար, երգիչ Արայիկ Համբարձումյանի ՝ «Աստղածնունդի Արայիկի» կանանց միամսյակին նվիրված «Կխոսեմ» խորագիրը կրող մենահամերգը:

Համերգի ընթացքում հնչեցին հեղինակային, ժողովրդական, էստրադային, և արտասահմանյան հիթեր:

Երգիչը հանդես եկավ նաև դուետներով՝ Արմիի և Սուսաննա Սաֆարյանի հետ, նրան ողջունեց Թինա Քեյը TK պարային համույթով, իսկ ազգագրական երգերի շարանն ու Հուշեր և MA համույթների պարերը առավել բարձրացրին հանդիսատեսի տրամադրությունը:

Կազմակերպիչներից Մայ Անուշավանյանը զրույցում ասաց.

«Առաջին համագործակցությունը ստացվեց, կարծում եմ, որ դեռ կշարունակեն աշխատել Արայիկի հետ, քանզի շատ հետաքրքիր ու հաճելի գործընկեր է նա, գնահատում եմ նրա անկեղծությունը»:

-Երբ արիտիստը հանդես է գալիս տարբեր ոճերում, կարողանում ես իրականացնել մտքերիդ բազմազանությունը, և չսահմանափակվել միօրինակությամբ, որի վառ ապացույցը այսօրվա մեր փոքրիկ հանդիսասրահի մեծ համերգն էր, - ավելացրեց կազմակերպիչներից Կարինե Գևորգյանը:

Համերգի ընթացքում հանդիսատեսը բացահայտեց, թե ինչու և ինչ էր ուզում խոսել Արայիկ Համբարձումյանը:

Երգիչը անկեղծորեն զրուցեց հավատարիմ լսարանի հետ՝ «Խոսեց» իր լավ ու վատ ընկերների մասին, իսկ վերջում դատարկաձեռն չթողեց հյուրերին. նրանց նվիրեց իր նոր ձայնասկավառակը, որը հագեցած է երգչի հեղինակային ստեղծագործություններով:

Համերգն իրականացվել է ՎԵՀ հիմնադրամի, «Ֆիլոմենա» սրահի, Pr1nt տպագրատան համագործակցությամբ:

Համերգը համարում եմ կայացած, որի ապացույցը հանդիսատեսի ջերմ ծափերն էին, ովքեր չէին շտապում հեռանալ, կիսատ թողնելով երեկոն, որի համար շնորհակալ եմ կազմակերպիչներին: Եկել էի, որ խոսեմ «Խոսեցի» , -կիսվեց Արայիկ Համբարձումյանը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3904 | 0 | 0
Facebook