Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԱՄԵՆՔԻ՜Ն ԵՎ ԱՄԵՆՈ՜ՒՐ»

Լուր
Մամուլի խոսնակ`
Լուր
00:11, չորեքշաբթի, 09 հոկտեմբերի, 2013 թ.

«ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԱՄԵՆՔԻ՜Ն ԵՎ ԱՄԵՆՈ՜ՒՐ»

Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանի հանրակրթական 13 դպրոցների 3-րդից 7-րդ դասարանների թվով 70 աշակերտների թեմատիկ նկարների


    

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
    

Հոկտեմբերի 8-ին Հայաստանի Խնկո-Ապոր անվան Ազգային Մանկական Գրադարանում տեղի ունեցավ «Մենք Հանուն Ժողովրդավարության» Մարդասիրական Հասարակական Կազմակերպության կազմակերպած դպրոցականների նկարների ցուցահանդեսը, որը կրում էր «Խաղաղություն ամենքի՜ն և ամենո՜ւր» խորագիրը:

Ցուցահանդեսը նպատակ ուներ ցույց տալու, որ հայ մանուկները որևէ ազգի հանդեպ ատելությամբ չեն դաստիարակվում, ընդհակառակը՝ ունեն պահանջ, ասելիք, որն էլ հենց ներկայացրեցին իրենց նկարներում:

Մրցույթին Մասիսի տարածաշրջանի թվով 32 դպրոցներից մասնակցել են տասներեքը՝ Մասիս քաղաքի Մ. Մաշտոցի անվան թիվ 1, թիվ 2 և թիվ 3 հիմնական, Արբաթի, Արգավանդի, Դաշտավանի Գ. Տոնոյանի անվան, Գեղանիստի, Խաչփարի, Հովտաշատի, Նորաբացի Մ. Ապելյանի անվան, Նոր Կյուրինի, Նորամարգի և Ջրահովտի միջնակարգ դպրոցները: Ցուցահանդեսին ներկայացվել է թվով 70 հեղինակի 90 աշխատանք, որոնք իրենց բովանդակությամբ գրավեցին ներկաների ու հրավիրվածների ուշադրությունը:

Ցուցահանդեսին հրավիրված դեսպաններից ներկա էին Բրազիլիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Էդսոն Մարինյո Դուատրե Մոնտեյրոն ու Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ջոնաթան Ջեյմս Էյվսը, ովքեր ողջունեցին ներկաներին և երեխաներին:

«Մենք Հանուն Ժողովրդավարության» Մարդասիրական Հասարակական Կազմակերպությունը, ընդամենը մի քանի ամիս առաջ է ստեղծվել, սակայն արդեն հասցրել է միջոցառումներ իրականացնել: Հունիս ամսին այս կազմակերպությունը ներկայացրեց նաև «Արտագաղթ» թեմայով նկարների ցուցահանդեսը:


    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4691 | 0 | 0
Facebook