Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ռ. ԱՄԻՐԽԱՆՅԱՆԻ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԵՐԵԿՈՆ ՆՎԻՐՎԱԾ Է ՔԵՍԱԲԻ ԴԵՊՔԵՐԻՆ

57 hg
Հեղինակ`
57 hg
22:05, երկուշաբթի, 28 ապրիլի, 2014 թ.

Քեսաբում տեղի ունեցող դեպքերին հետևող ոչ մի հայացք անտարբեր և սառը չէ: Բոլորը, թեկուզ հեռվից հեռու, բայց և այնպես կիսում են քեսաբցիների ցավն ու վիշտը: Աշխարհի տարբեր վայրերում մարդիկ հանդես են գալիս մարդասիրական կոչերով և բարեգործական օգնություններով: Հենց այդ ծրագրերին է միանում նաև հայ մեծանուն կոմպոզիտոր ՌՈԲԵՐՏ ԱՄԻՐԽԱՆՅԱՆԸ: Ապրիլի 29-ին, Ա. Խաչատրյանի անվան համերգասրահում տեղի կունենա կոմպոզիտորի հեղինակային երեկոն, որից ստացված ողջ հասույթը կտրամադրվի Քեսաբին:

Համերգ-նվիրումի մասին «Իրավունքի» հետ զրույցում Ռոբերտ Ամիրխանյանը նշեց. «Այն բանից հետո, երբ տեղի ունեցավ Քեսաբի արհավիրքը, ես իմ հոգու պարտքը համարեցի կազմակերպել մի երեկո, որի ընթացքում հավաքված հանգանակության շնորհիվ կկարողանանք ձեռք մեկնել Քեսաբին», - նշեց կոմպոզիտորը և հավելեց, որ ծրագրի առաջարկը եղել է իրենը, բայց նախագծին ընթացք տվել և կազմակերպել է Հայկական Ընդհանուր Բարեգործական Միությունը:

Համերգային ծրագրի մեջ Ռոբերտ Ամիրխանյանն ունի հատուկ խորհրդանիշ. «Ինձ համար շատ կարևոր է զինվորական համազգեստով երգչախմբի մասնակցությունը: Մասնակցելու են միայն նրանք և հատուկ այս երեկոյին մասնակցելու համար Գերմանիայից այստեղ ժամանած մեներգչուհի, միջազգային մրցույթների դափնեկիր Սեդա Ամիր-Գարայանը»:

Հեղինակային երեկոյի ընթացքում հնչելու են կոմպոզիտորի արդեն հայտնի երգերը, բայց հանդիսատեսը հնարավորություն կունենա լսելու նաև նոր երգեր, որոնցից են «Թուրն Անդրանիկի», «Աշուն», «Երդվում եմ քեզ իմ երկիր» :

http://iravunk.com/
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3003 | 0 | 0
Facebook