Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

10 պարզ հնարք, որոնք կօգնեն ավելի երջանիկ ու հաջողակ լինել

57 hg
Հեղինակ`
57 hg
14:48, երեքշաբթի, 27 մայիսի, 2014 թ.
     Մարդը կարող է ընդամենը՝ 10 րոպեում փոխել իր կյանքը, եթե այդ ժամանակն օգտագործի՝ սովորելու կյանքում փոփոխություններ անելու համար անհրաժեշտ տեխնիկան: Այս մասին գրում է Business Insider-ը և ներկայացնում տարբեր մարդկանց կարծիքների ամփոփումը, ովքեր quora.com/Thread կայքում պատասխանել են հետևյալ հարցին. «Ի՞նչ կարող եմ սովորել հենց այս պահին՝ 10 րոպեում, որը կարող է օգտակար լինել իմ ողջ կյանքի համար»: 1. Ուշադի՛ր լսեք մարդկանց: Ուշադրություն դարձրեք նրանց մարմնի լեզվին և համեմատեք դրանք Ձեր շարժումների հետ: Լսե՛ք իսկապես, և ոչ թե՝ միայն սպասելով խոսելու Ձեր հերթին: 2. Սովերե՛ք արագ կարդալ: Դպրոցական տարիներից դեռևս շատերը սովոր են բարձրաձայն կարդալուն, սակայն մենք ավելի արագ կարող ենք ընկալել բառերը, քան՝ արտաբերել դրանք: 3. Երբ որևէ մեկն ասում է Ձեզ իր անունը, աշխատեք մտապահել այն: Անունները մտապահելու լավագույն տեխնիկան, ըստ Դեյլ Քարնեգիի, հետևյալն է. «Նկարե՛ք Ձեր մտքում այն մարդու կերպարը, ում անունը ցանկանում եք հիշել, այնպիսի մի բան անելիս, ինչը Ձեզ հիշեցնում է այդ անունը»: 4. Սովորե՛ք կենտրոնանալու և մեդիտացիայի հիմնական սկզբունքները: Այն, ինչ հարկավոր է անել, Ձեր շնչառությանը ուշադրություն դարձնելն է: Կենտրոնանալ՝ նշանակում է ունենալ «հավասարակշռված պատկերացում» այն մասին, թե ինչ է կատարվում շուրջդ: 5. Կարևոր հանդիպումից առաջ որևէ կատակերգություն դիտեք: Երջանիկ զգացողությունը, որը բերում է ծիծաղը, կբարձրացնի Ձեր դատելու կարողությունը, կբարելավի Ձեր հիշողությունը և ավելի վճռական տրամադրվածություն կհաղորդի Ձեզ: 6. Եթե ցանկանում եք, որ Ձեր հեռախոսն ավելի արագ լիցքավորվի, այն դրեք թռիչքի ռեժիմի վրա: Երբ հեռախոսի լիցքավորումն ավարտվելու վրա է, Դուք պարզապես՝ կարող եք փոխել ռեժիմը: 7. Ճիշտ կեցվա՛ծք ընդունեք աշխատավայրում: Դա կօգնի ձերբազատվել վզի և մեջքի ցավերից: Էական է նաև առնվազն՝ ժամը մեկ ոտքի կանգնելը, որպեսզի մարմինը չհոգնի նույն դիրքից: 8. Այնպես դասավորեք էլեկտրոնային փոստը, որ կարողանաք «չուղարկել» նամակը այն դեպքերի համար, երբ կցանկանաք չեղարկել Ձեր գրածը: 9. Ամեն օր խոսեք առնվազն՝ մեկ անծանոթի հետ՝ կանգառում, սրճարանում կամ որևէ այլ վայրում, քանի որ այն մարդիկ, ում ճանաչում եք, ձևավորում են ձեր առողջությունը, երջանկությունը և հաջողությունը: 10. Աշխատանքային օրվա վերջում վերհիշեք, թե ինչն եք լավ արել օրվա ընթացքում: Օրվա ընթացքում գրանցած հաջողությունների օրագիր պահելն, ըստ Հարվարդի համալսարանի բիզնես դպրոցի հետազոտության, կբարելավի Ձեր կատարողականությունն ու բարեկեցությունը: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6633 | 0 | 0
Facebook