Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Փարաջանովի հետադարձ լույսը»

11:58, երեքշաբթի, 15 ապրիլի, 2014 թ.

Անցկացվում է «Փարաջանովի հետադարձ լույսը» խորագիրը կրող ծրագիրը, որին կարող են մասնակցել ուս. հաստատությունների կերպարվեստին մոտ կանգնած, ստեղծագործող երեխաները: Ծրագրի նպատակն է ձևավորվող սերնդին հնարավորություն տալ բացահայտել ներքին ստեղծագործական ներուժը, արվեստի դրսևորման բազմազանության միջոցով ազատորեն արտահայտել իրենց աշխարհընկալումն ու մտածողությունը, զարգացնել ավանգարդ արվեստի դրսևորման նկատմամբ սեփական մոտեցումներ կրելու ունակությունները: Նախատեսվում է անցկացնել կերպարվեստի, կոլաժային արվեստի և ռեժիսորական աշխատանքներ կատարելու հմտություն ունեցող երեխաների նախնական ընտրություն: Յուրաքանչյուր դպրոց մինչև ապրիլի 30-ը/պարտադիր/ պետք է ներկայացնի ստեղծագործող երեխաների անունները առձեռն:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4113 | 0 | 0
Facebook