Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» նախագիծ 2014

13:51, ուրբաթ, 04 ապրիլի, 2014 թ.

Վրացերենի տոնը Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում
    
     Ապրիլի. 2014
    
     Ապրիլի 4-6-ը Երևանում նշվելու է «Վրացերենի օրեր կրթահամալիրում» ավանդական միջմշակութային նախագիծը:

Թիֆլիսից ժամանելու են ազգային երգի-պարի խումբ, վրացի աշակերտներ, մանկավարժներ եւ ծնողներ: Երեք օր Հայաստանի եւ Վրաստանի մայրաքաղաքների դպրոցների ներկայացուցիչները կիրականացնեն կրթական-մշակութային բազմաթիվ ծրագրեր (անվանացանկն ու ժամանակացույցը կցվում են): Մանրամասները՝ mskh.am կայքում:

ԱՎԵԼԻ ՎԱՂ՝ «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» ծրագրով 2014թ. մարտի 24-29-ը Թբիլիսիի մեր գործընկեր թիվ 98 դպրոցի հրավերով կրթահամալիրի ավագ դպրոցների սովորողների ու դասավանդողների խումբը եղավ Թբիլիսիում. էկոլոգների ակումբը ներկայացրեց «Ճառագայթ» թեման և «Հանրակրթական էկոտուր 2014» ամենամյա ստուգատեսը, վրացերենի խորացված ուսուցման և կինո-ֆոտո ակումբի սովորողները մասնագիտական փորձառություն իրականացրին իրենց հասակակիցների հետ, Գեղարվեստի ավագ դպրոցի սովորողները ներկայացրեց «Բարև, պարոն Պիկասո» ցուցահանդեսը, երաժշտական լաբորատորիան հանդես եկավ համերգային ծրագրով: Ուսումնական նախագիծը մանրամասն լուսաբանվեց mskh.am-ում:

Միջոցառումները տեղի կունենան ապրիլի 4-ից 6-ը Երեւանում՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում:

ՀԱՍՑԵ` ՀԱՅԱՍՏԱՆ, ԵՐԵՒԱՆ, ՀԱՐԱՎԱՐԵՒՄՏՅԱՆ ԶԱՆԳՎԱԾ, ՐԱՖՖՈՒ 57 (ՏԵՍՆԵԼ ՔԱՐՏԵԶԻ ՎՐԱ)
     ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՆԱԻՐԱ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ
     ՀԵՌ` +374 (10) 74 72 46
     ԲՋՋ՝ +374 (91) 43 10 99
     էլ. փոստ՝ nikonar@mskh.am

Աղբյուրը` armedu.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4005 | 0 | 0
Facebook