Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մայքրոսոֆթի նոր առաջարկը դպրոցներին

09:30, չորեքշաբթի, 09 ապրիլի, 2014 թ.

Ամպային տեխնոլոգիաների անվճար հասանելիություն

Մայքրոսոֆթ ընկերությունը, Կրթության և գիտության նախարարության հետ համատեղ հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ։ Այսուհետ դպրոցները հնարավորություն կունենան օգտագործելու Մայքրոսոֆթի Office 365 ծառայությունը՝ կրթական գործընթացներն առավել արդյունավետ և հետաքրքիր կազմակերպելու համար։

Office 365 for education ծրագիրը, որը եկել է փոխարինելու Live@edu ծրագրին, կրթական հաստատություններին տրամադրում է մի շարք ծառայություններ և աջակցություն։ Առաջարկվում են գործիքներ, որոնք անհրաժեշտ են աշակերտին լինելու հաջողակ ոչ միայն այսօր՝ դպրոցում, այլ նաև ողջ կյանքի ընթացքում։

Ծառայությունը ներառում է`
     • Էլ․ փոտ,
     • օրացույց,
     • վիրտուալ դասեր և օնլայն հանդիպումներ անցկացնելու հնարավորություն,
     • վիդո և ձայնային հաղորդակցություն,
     • դասարանի և խմբերի համար նախատեսված կայքեր,
     • օնլայն հասանելիություն Մայքրոսոֆթ Օֆիս ծրագրային փաթեթին, SharePoint-ին և այլն։

Ծառայությունը հասանելի է օրը 24 ժամ, շաբաթը 7 օր, այն շատ ապահով է և անվտանգ բոլոր տարիքի երեխաների համար։

Դպրոցներին տրվում է նաև օնլայն համագործակցության հնարավորություն՝ ուսումնական գործընթացը դարձնելով ավելի հետաքրքիր և ինտերակտիվ։

Ծրագրի իրականացման պիլոտային խմբում գրանցվելու համար պետք է մինչև մայիսի 5-ը տեղեկացնել էլեկտրոնային նամակով՝ գրելով դպրոցի էլեկտրոնային փոստից (Հայկական կրթական ցանցի http://mail.schools.am/ փոստային տիրույթի հասցեից) manush@ktak.am հասցեին՝ նշելով դպրոցի լրիվ անվանումը:

Մայքրոսոֆթ Հայաստան

Աղբյուրը` armedu.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4242 | 0 | 0
Facebook