Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՏՀՏ ոլորտի աղջիկների միջազգային օրը. նոր լուր և ինչպես միանալ ֆորումին օնլայն

11:12, երեքշաբթի, 15 ապրիլի, 2014 թ.

Հարգելի ինֆորմատիկայի ուսուցիչներ և ավագ դպրոցի աշակերտուհիներ,

Նախորդ տարի ՏՀՏ ոլորտի աղջիկների միջազգային օրվան նվիրված ֆորումին մասնակցած մեր աշակերտուհիներից ցանկություն էին հայտնել այս տարի ֆորումին "հրավիրված լինեն միջազգային հյուրեր", ինչպես նաև դասընթացներ կազմակերպել շրջաններում: Հեռահաղորդակցության միջազգային միությունը և համաշխարհային ցանցային լուծումների առաջատար Cisco ընկերությունը ընդառաջ գնացին այս ցանկություններին:

Սիրով հայտնում ենք, որ ֆորումին մեր հյուրը կլինի Cisco ԱՊՀ տարածաշրջանի կոորդինատոր Գայանե Վալչևսկայան, իսկ աղջիկներին սպասվում են գեղեցիկ անակնկալներ:

Ավելին, Cisco ընկերությունը կատարում է աննախադեպ առաջարկ, այն է` կազմակերպել Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների հիմունքների (IT Essentials) նոր հինգերորդ տարբերակի ուսուցանումը ինֆորմատիկայի այն ուսուցիչներին, ովքեր պատրաստակամություն կհայտնեն հաջորդ քայլով ուսուցանել իրենց աշակերտուհիներին: Սա կլինի հիանալի հնարավորություն բոլոր մարզերի աշակերտուհիների համար, հաղթահարելու բոլոր ստերիոտիպերը և իրենց ուժերը փորձել տեխնոլոգիաների բնագավառում, քանի որ հաջորդ տարի կլինեն հատուկ մրցանակներ IT Essentials դասընթացներ հանձնողներին: Այս մասին ավելի մանրամասն կխոսվի ֆորումի ընթացքում:

Սա կլինի նաև հիանալի հնարավորություն Հայաստանի դպրոցների ինֆորմատիկայի ուսուցիչներին` ձեռք բերելով Cisco ԻՏ հիմունքների որակավորումը ակտիվորեն մասնակցելու նաև ձեր համայնքում տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցման ու զարգացման գործընթացներին: Ուսուցանումը կկազմակերպվի հեռահար` Webex-ի միջոցով:

Վերջում հիշեցնենք, որ մոտենում է ՏՀՏ ոլորտի աղջիկների միջազգային օրվան նվիրված մրցույթի տեսանյութերի ընդունման վերջնաժամկետը` ապրիլի 18-ը:

Կոչ ենք անում ինֆորմատիկայի ուսուցիչներին և աշակերտուհիներին ակտիվ մասնակցել ֆորումին, մանրամասները և հավելվածները` http://armedu.am/arm/official.php?sec=anouns&p=1&id=1739
     ա/ ֆորումի մասնակցության հայտ` հավելված 1
     բ/ օնլայն մասնակցության հայտ` հավելված 2
     գ/ մրցույթի մասնակցության հայտ` հավելված 3

Կից ֆայլում ներկայացվում է ինչպես միանալ ֆորումին օնլայն մասնակցության համար:

"Կանայք և տեղեկատվական հասարակությունը" ՀԿ


    
    

Ուղեցույց. ինչպես միանալ ֆորումին օնլայն

Աղբյուրը` armedu.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4212 | 0 | 0
Facebook