Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ա. Ս. Պուշկինի ՙԵվգենի Օնեգին՚ վեպը Մասիսի հ5 ավագ դպրոցում

14:25, հինգշաբթի, 03 ապրիլի, 2014 թ.
     10-րդ հումանիտար դասարանում ուսուցչուհի Լ. Միրզոյանը անցկացրեց դաս-միջոցառում նվիրված Ա. Ս. Պուշկինի ՙԵվգենի Օնեգին՚ վեպին: Դասի սկզբում աշակերտները ներկայացրին Պուշկինի կյանքը և ստեղծագործությունը: Առավել թեժացավ դասը, երբ սովորողները սկսեցին ներկայացնել ՙԵվգենի Օնեգին՚ վեպը: Հատկապես շատ գեղեցիկ էր այն, որ նրանք սիրավեպի բարոյական իմաստը և կերպարների բնութագիրը ներկայացրին թատերական ներկայացման միջոցով: Այս ներկայացումը աշակերտների մեջ սերմանեց հավատարմություն, սեր և գեղեցկության հանդեպ նրբանկատ վերաբերմունք:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3859 | 0 | 0
Facebook