Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Կադիրովը խնդրել է դադարեցնել գլխուղեղի քաղցկեղով հիվանդ Գրիշա Սիմոնյանի բուժման համար դրամահավաքը

Gurgen Manukyan
Հեղինակ`
Gurgen Manukyan
17:10, հինգշաբթի, 27 մարտի, 2014 թ.

Չեչնիայի ղեկավար, Գրոնզիի «Թերեկի» պատվավոր նախագահ Ռամզան Կադիրովը գլխուղեղի քաղցկեղով հիվանդ հայ ֆուտբոլիստ Գրիշա Սիմոնյանի վիարահատության բոլոր ծախսերն իր վրա է վերցրել: Այդ մասին Կադիրովը գրել է Instagram-ի իր էջում՝ խնդրելով դադարեցնել 19-ամյա ֆուտբոլիստի բուժման համար դրամահավաքը: Չեչնիայի ղեկավարը հայտնել է, որ ապաքինվելուց հետո Սիմոնյանը հանդես կգա «Թերեկում», որը կվճարի երիտասարդ ֆուտբոլիստի բուժման բոլոր ծախսերը:

Ավելի վաղ «Նարնջագույն երկինք» բարեգործական հիմնադրամը եւ Championat.com-ը դրամահավաք էին սկսել Սիմոնյանի վիրահատության համար։ Այդ վիրահատության համար հարկավոր է 5 միլիոն ռուբլի: Մոտ 1.5 ամսում հավաքվել էր 3 միլիոն 333 հազար ռուբլի:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3575 | 0 | 0
Facebook