Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Երբ աչքերս քեզ որոնեն

Gurgen Manukyan
Հեղինակ`
Gurgen Manukyan
20:55, երկուշաբթի, 08 փետրվարի, 2016 թ.
Երբ աչքերս քեզ որոնեն


     Երբ աչքերս քեզ որոնեն

Ես սիրո զոհ դարձած կասեմ

Թե ինչ է սերը, ինչ զգացմունք է

Ավելի ճիշտ սերը մի արցունք է։

Սերը ինչպես իշխում է սրտին,

Այնպես էլ նա տիրում է մտքին,

Եվ ամեն մարդ չէ որ ընդունակ է սիրելու,

Որ ընդունակ է սիրո ուժին դիմանալու։

Առանց սեր, առանց հոգու և առանց քո անվան

Որոնող աչքերս դատապարտված են մահվան,

Սերը մի մեծ տանջանք է,

Սերը և տառապանք է։

Դառնությամբ լեցուն կյանքն այս անմեղ ու դաժան,

Մեզ իրարից հեռացրեց դարձնելով բաժան,

Միթե վիրավոր ես դու իմ ջերմ խոսքերից

Իմ ասածներից, քեզ ուղղված նամակներից։

Սերը արյուն-արցունք է բերում,

Բայց գիտեմ՝ կյանքի հիմքն է լինում,

Քեզ որոնող աչքերը չեն մնա կուրացած,

Գիտեմ որ ինձ սիրում ես, դու ինձ ես նվիրված։

Մենք ծնվել ենք, որ սիրվենք,

Որ մեծանանք ու սիրենք,

Ինձ այս կյանքում նվիրված են խոսքեր երջանկության,

Քեզ սիրելիս՝ որոնող աչքեր հուր ու հավիտյան։
    
     Գուրգեն Մանուկյան

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4920 | 0 | 0
Facebook