Սեքսուալության գագաթնակետը ձգվում է մինչեւ 45 տարեկանը, իսկ հետո աստիճանաբար մարում է: Գուցե իսկապե՞ս այդպես է: Շատ կանայք հարց են տալիս. «Ինչպե՞ս «կրակի» մեջ լինել 25 տարեկանում եւ 50-ում»: Ինչի՞ց է կախված կնոջ սեքսուալությունը:
Կանանց հիմնական մասը սեքսուալ բարձր ակտիվության հասնում է միայն 30 տարեկանում: Այդ տարիքի կանայք ավելի հաճախ են օրգազմ ստանում, քան 20 տարեկանները: 30 տարեկանից հետո կնոջ կյանքն ավելի հագեցած է լինում: Սա աքսիոմ է: Բայց միշտ էլ բացառություններ լինում են, որոնց մասին պետք չէ մոռանալ:
Կանայք կան, որոնց սեռական հասունությունը սկսվում է 11-12 տարեկանում: Այդ տարիքում փոքրիկ աղջիկները սկսում են ուշադրությամբ զննել իրենց մարմինը եւ ինքնաբավարարմամբ են զբաղվում մինչեւ դաշտանի սկսվելը: Այդպիսի կանայք մինչեւ չափահաս դառնալն արդեն սեռական փորձ են ունենում: 20 տարեկանում նրանք օրգազմ են ապրում: Այդ պատճառով պետք չէ պնդել, որ այդ սեռական ամենաթույլ տարիքն է: Որպես կանոն, այն կանայք, որոնց մոտ սեռական ակտիվությունը վաղ տարիքում է սկսվել, երկար ժամանակ չեն մարում եւ ամբողջ կյանքում սեքսուալ ու կրքոտ են լինում:
Կան կանայք, որոնց «միջակ հասուն» են համարում: 12 տարեկանում նրանք այդ մասին պատկերացում չեն ունենում, բայց 16-ից 18 տարեկանում սկսում են սեռական փորձ ձեռք բերել: Նրանց մեծամասնությունը սեքսով զբաղվելու առաջին մի քանի տարիներին առանց դժվարությունների օրգազմի է հասնում: Նրանց կրքոտ չի կարելի անվանել, բայց նրանք ուզում են կանոնավոր ստանալ այդ: Այդպիսի կանանց սեքսուալության գագաթնակետը 35 տարեկանից էլ վաղ է լինում:
Սեքսոլոգները համաձայն չեն եւս մեկ պնդման հետ, թե 50 տարեկանից հետո կինը, բացի իր ամառանոցից, ուրիշ ոչնչով չի հետաքրքվում: Այդպես չէ: Նրանք բազմաթիվ օրինակներ են բերում: Նույնիսկ դաշնադադարից հետո կանայք, ովքեր 50-ից 60 տարեկանում շաբաթական մի քանի անգամ սեքսով են զբաղվում, միշտ օրգազմի են հասնում: