Ուկրաինայում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ինքնատիպ տարբերակ են մտածել: Մի խումբ ուկրաինացի աղջիկներ ակցիա են նախաձեռնել՝ բոլոր ցանկացողներին առաջարկելով հրաժարվել ռուս տղամարդկանց հետ սեքսից:
Ակցիան մեկնարկել է Facebook սոցիալական ցանցի էջերում: Աղջիկները նույնիսկ շապիկ են թողարկել՝ հեշտոց խորհրդանշող իրար միացած ձեռքի ափերի տեսքով «ֆիրմային» լոգոտիպով: Նրանք նաեւ լուսանկարվել են այդ շապիկներով: