Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Խ.Աբովյանը ՙՄասիսի N5 ավագ դպրոց՚ ՊՈԱԿ-ի X հումանիտար դասարանում

08:46, չորեքշաբթի, 26 մարտի, 2014 թ.

Արարատի մարզի ՙՄասիսի N5 ավագ դպրոց՚ ՊՈԱԿ-ի X հումանիտար դասարանի հայ գրականության ժամը նվիրված էր Խ.Աբովյանին ՙՄայրենիի մեր երախտավորները՚ շարքից:

Դասարանի մի անկյունում գտնվող սեղանին դրված էր մոմակալ, Աբովյանի ձեռահրերը;

Պատին փակցված էին Աբովյանի դիմանկարը, ՙՎերք Հայաստանի՚ պատմավեպի տիտղոսաթերթը, ՙՆախաշավիղ կրթության՚ դասագրքի առաջին էջը:

Դուդուկի մեղմ երաժշտության հնչյունների ներքո ներս է մտնում,

ՙԽ.Աբովյանը՚: Մտախոհ

ՙԱբովյանը՚ բարձրաձայնում է իր մտքերը, որից հետո սովորողները ներկայացնում են Աբովյանի

կյանքը, կրթությունը: ՙԱբովյանը՚ ստանում է Պարոտի նամակը, որից հետո հնչում է Պարոտի հիացական խոսքը Աբովյանի մասին:

Սովորողները ներկայացնւմ են Աբովյան մանկավարժին, մարդուն,

հասարակական գործչին: Ասվում են որպես մանկավարժ առաջադրած դրույթները: Խոսեցին մահվան վարկածների վերաբերյալ, դրա շուրջ դիտեցին տեսանյութ, կարդացին կնոջ նամակը` ուղղված Երևանի քաղաքապետին:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3336 | 0 | 0
Facebook