Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

5 առասպել տղամարդու մասին

23:20, շաբաթ, 01 մարտի, 2014 թ.
    
Տարիներ շարունակ անհավանական առասպելներ են հյուսվել տղամարդկանց մասին, որոնք շատ հեռու են իրականությունից: Իսկ որո՞նք են դրանք:
    
Ըստ առասպելի նորմալ տղամարդը ինտիմ կյանքի մասին մտածում է րոպեում 7-8 անգամ, ինչը սակայն հեռու է իրականությունից: Փաստերը վկայում են, որ տղամարդկանց մեծամասնությունը այդ մասին մտածում է օրական 1-2 անգամ, իսկ մյուսները` շաբաթը մի քանի անգամ:
     Առասպել 2. Բոլոր տղամարդիկ պաշտում են շիկահեր կանանց: Իրականում դա այդպես չէ, անշուշտ կան տղամարդիկ, որոնց խելքահան են անում ներկած շիկահերները, սակայն շատերի համար մազերի գույնը բնավ նշանակություն չունի, մանավանդ որ դրանք անընդհատ կարող են փոխվել:
    
Առասպել 3. Բոլոր տղամարդիկ կնամոլ են և դավաճաններ: Թերևս այս առասպելը փոքր ինչ մոտ է իրականությանը, բայց միանշանակ բոլորին այդպես անվանելը ճիշտ չէ, երբեմն հրաշքներ լինում են, և աշխարհում հնարավոր է գտնել հավատարիմ տղամարդ:
     Առասպել 4: Տղամարդիկ վախենում են ամուսնանալուց, նրանց ձգում է ազատ կյանքը: Ճիշտ է կան մարդիկ, որ այդպես էլ առանց ամուսնանալու մեռնում են, բայց մեծամասամբ գալիս է մի տարիք, երբ յուրաքանչյուր տղամարդ երազում է ունենալ լավ ընտանիք, սիրված կին, երեխաներ ու այս ամենի մեջ է գտնում կյանքի իրական իմաստը:
    
Առասպել այն մասին, որ տղամարդիկ սրիկաներ են, սա թերևս առասպելներից ամենամոտն է իրականությանը, ի՞նչ տղամարդ, որ սրիկա չլինի:

    

    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5292 | 0 | 0
Facebook