Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Աղջկա սիրտը մարմնի վրա է

,,, ,,,,
Հեղինակ`
,,, ,,,,
23:40, չորեքշաբթի, 21 նոյեմբերի, 2012 թ.
Աղջկա սիրտը մարմնի վրա է

ԱՄՆ-ի Թեքսաս նահանգի բնակչուհի Օդրին Կարդենասը ծնվել է հազվադեպ հիվանդությամբ. աղջկա սիրտը ձեւավորվել է կրծքավանդակից դուրս: Նման արատը հանդիպում է 8 մլն նորածիններից միայն մեկի դեպքում: Միաժամանակ, նման արատով ծնված երեխաների 90 տոկոսը մահանում է կամ ծնվելիս, կամ կյանքի առաջին օրում: Սակայն Օդրինին մի քանի ժամ տեւող բարդ վիրահատության են ենթարկել Հյուսթոնի հիվանդանոցում, որի արդյունքում երեխան կենդանի է մնացել եւ հիմա վերականգնողական փուլ է անցնում:

Երեխայի մայրը սարսափելի արատի մասին իմացել է 16-շաբաթական հղիության ժամանակ, երբ ուլտրաձայնային հետազոտության է ենթարկվել:

Բժիշկներն առաջարկել են կամ ընդհատել հղիությունը, կամ կրել ու ծնել երեխային, իմանալով, որ նա կարող է մահանալ: Բժիշկներն առաջարկել են նաեւ անցք բացել դեռ չծնված երեխայի կրծքավանդակի վրա, որպեսզի տեղ բացեն սրտի համար:

«Դուք երբեք չեք հասկանա, թե ինչ է զգում մայրը՝ նման որոշում ընդունելով, քանի դեռ ինքներդ չեք բախվել դրան դեմ առ դեմ», -ասել է Կարդենասը:

Օդրինը ծնվել է 5 շաբաթ առաջ: Բժիշկների խոսքով, աղջնակը առաջիկա տարիներին էլի պետք է մի քանի անգամ վիրահատվի:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
6709 | 4 | 0
Facebook