Ճապոնիայի Օկազակի քաղաքի ոստիկանությունը հետաքննում է23-ամյա Տակուա Նագայայի տարօրինակ մահը, հայտնում է Вести-ն։
Ոստիկանները սպանության կասկածանքով ձերբակալել են մահացածի հորը։ Տղամարդը չի հերքել, որ սպանել է որդուն։ Նա բացատրել է, որ դա արել է՝ «որդուն տիրացած օձին հեռացնելու համար»։
Երիտասարդը, ով բնակվել է հարևան քաղաքում, հունվարի 18-ին այցելել է ծնողներին։ Քննիչները պարզել են, որ այդ օրը մինչ երեկո ծնողները հարվածել են երիտասարդի գլխին և կծել նրան։ Գիտակցությունը կորցնելուց հետո նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ բժիշկներն արձանագրել են երիտասարդի մահը։
Տղայի ծնողները հավաստիացնում են, որ իրենց որդին անկանխատեսելի է պահել իրեն, դաժանություն դրսևորել և հայտարարել, որ ինքն օձ է և օձի նման շարժումներ արել։ Երիտասարդի հայրը փորձել է իրեն հասանելի միջոցներով «դուրս բերել» օձին։