Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Նորածինը բռնում է բժշկի ձեռքը կեսարյան հատման ժամանակ

,,, ,,,,
Հեղինակ`
,,, ,,,,
19:50, ուրբաթ, 04 հունվարի, 2013 թ.
Նորածինը բռնում է բժշկի ձեռքը կեսարյան հատման ժամանակ

Արիզոնայում արված նկարը, որտեղ նորածին փոքրիկը կեսարյան հատման ժամանակ բռնում է բժշկի մատը, դարձել է Facebook սոցիալական ցանցի ամենադիտված լուսանկարը:

Լուսանկարի հեղինակը պրոֆեսիոնալ լուսանկարիչ Ռենդի Աթկինսն է, ում դուստրը ծնվել է 2012թ. հոկտեմբերի 9-ին: Նկարում երեւում է, թե ծնվելուց 15 վայրկյան առաջ փոքրիկ Նեւա Աթկինսը վիրահատության պահին բռնում է բժշկի մատից:

Երջանիկ հայրն ու նրա կինը` Ալիսիան Սուրբծննդյան տոներից առաջ նկարը տեղադրել են ցանցում եւ անմիջապես հայտնի դարձել: Ծնողները լուսանկարը մեծ պաստառ են դարձրել եւ նվիրել բժիշկ Ալան Սոյերին, ով ընդունել էր ծնունդը, հայտնում է The Telegraph-ը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
7022 | 0 | 0
Facebook