Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ինչ են ասում մատները մեր բնավորության ու անձի մասին

15:17, երկուշաբթի, 19 նոյեմբերի, 2012 թ.
Ինչ են ասում մատները մեր բնավորության ու անձի մասին

Մենք գիտենք, որ մարդու մասին որոշակի պատկերացում կարող ենք ունենալ նրա քայլվացքից, հայացքից, խոսելաձևից և այլն:Հաճախ մենք ինքներս ենք ցանկանում ճանաչել մեզ ի շնորհիվ մեր աչքերի գույնի, մազերի որակի, եղունգների ձևի և այլ մեզ բնորոշ երևույթների մասին:Գիտնականները շատ երկար տարիներ հետազոտելով մարդ արարածին պարզել են շատ հատկանիշներ կապված մարմնի մասերի բնորոշման հետ:Ստորև ներկայացվում է մարդու բնավորությունը կապված իր մատների հետ:
     Բթամատը ես-ի խորհրդանիշն Է։ Փորձեք այն առանց հատուկ ջանքերի հեռացնել մյուս մատներից։ Եթե միայն սուր անկյունով եք կարողա­նում հեռացնել, նշանակում Է դուք բնավորությամբ շփվող, մարդամոտ ու մեծահոգի եք, հեշտությամբ եք հարմարվում կյանքի պայմաններին։ Եթե այդ անկյունը 90 աստիճան Է և ավելի, դուք հակված եք շռայլու­թյան, կամքի ուժի պակաս եք զգում և դժվարանում եք հավատարմու­թյան պահպանման հարցում։Եթե բթամատը դժվարությամբ կամ ընդհանրապես չի շեղվում բո­լոր ուղղություններով, ապա դա խոսում Է համառության և հաշվենկա­տության մասին։ Բայց դա ունի նաև իր դրական կողմերը, այդպիսի մարդիկ սովորաբար տիրապետում են մեծ պատասխանատվության, հուսալի են և շատ կայուն։

Ցուցամատը խորհրդանշում Է պատվասիրությունը, հմայքը և առաջնորդային հատկանիշները։ Եթե ձեր ցուցամաւոը երկար Է մատանեմատից, ապա դուք ծնվել եք առաջնորդ լինելու, պատասխանտվությունը ձեր վրա վերցնելու և մարդկանց ձեր ետևից տանելու համար։ Իսկ եթե ձեր ցուցամատը թեքված է դեպի միջամատը, ապա այն խոսում է ձեր խան­դոտ բնավորության մասին։

Միջնամատ կօգնի ձեզ ինքնավերլուծություն անցկացնել։ Ուղիղ մի­ջամատը խոսում է հուզական կայունության մասին։ Այն դեպքում, երբ ցուցամատի կողմը թեքվածը խոսում է անմիջական, մարդամոտ բնա­վորության մասին, մատանեմատի կողմի թեքվածը հաստատում է, որ դուք ինքնահաստատման կարիք եք զգում և սիրում եք միայնության մեջ լինել։
    

Մատանեմատը խոսում է ձեր ընդունակությունների մասին։ Եթե այն երկար է ցուցամատից, դուք շատ հեշտությամբ հաջողության կհասնեք։ Ուղիղ մատանեմատը որոշում է մարդկային բնավորություն­ների հմուտ գիտակին, իսկ միջամատի կողմը թեթևակի թեքվածը, ընդ­հակառակը, խոսում է մարդկանց նկատմամբ վերաբերմունքի որոշա­կի նվիրվածության մասին։ Եթե մատանեմատը կտրուկ ձևով է թեքված դե­պի միջամատը, դուք ազարտային մարդ եք և սիրում եք ռիսկի դիմել։

Ճկույթը բնութագրում է մարդկանց հետ ազատ շփման ձեր ունա­կությունը։ Եթե այն հասնում է մատանեմատի վերին հոդին, դուք մարդկանց հետ հեշտությամբ կկարողանաք հարաբերություններ ստեղծել, եթե ոչ, ապա դուք դժվարություններ կունենաք ձեր զգաց­մունքներն արտահայտելիս։ Ուղիղ ճկույթը խոսում է այն մասին, որ դուք անկեղծ եք, ռոմանտիկ Լւ հակում չունեք բիզնեսի նկատմամբ։ Մատանեմատի ուղղությամբ թեթևակի թեքված ճկույթը խոսում է ձեր դիվանագիտական ունակությունների և կյանքից «գլուխ հանելու» մասին։

Յուրաքանչյուրս մեզ համար ապացուցում ենք այս տեսության հավաստիությունն ու սխալմունքը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
13596 | 0 | 0
Facebook