Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ամենաշատ զբոսաշրջիկներ հյուրընկալող 4 երկրները

17:05, շաբաթ, 08 սեպտեմբերի, 2012 թ.
Ամենաշատ զբոսաշրջիկներ հյուրընկալող 4 երկրները
     Ձեզ եմ ներկայացնում աշխարհի 4 ամենաշատ զբոսաշրջիկներ հյուրընկալող երկրները...1.Առաջին հորիզոնականում է Հնդկաստանը, որը զբոսաշրջիկներին գրավում է ոչ միայն պատմական հուշարձաններով, շինություններով, հնդկական հայտնի մշակույթով, այլև առոջապահական ծառայություներով: Հնդկաստանում զբոսաշրջիկները հաճախ են օգտվում հնդկական ավանդական բժշկությունից, հատկապես եվրոպացիներն ու ամերիկացիներնը, որոնց մեծ մասը տառապում է ընկճախտով, քրոնիկ հոգնածությամբ և գիրությամբ: Աշխարհին հայտնի է նաև հնդկական մերսումը: Էլ ինչ է պետք լավ հանգստի համար` տեսարշան և պատմական վայրեր, հին և նոր մշակույթ, ինչպես նաև բուժում, մերսում, և այս ամենը` սպասարկման բարձր մատուցմամբ և մատչելի գներով: Հնդկական հյուրանոցներում առաջարկվող ծառայությունները և սպասարկման որակը համարում են ամենամատչելիներն աշխարհում: Հնդկաստանը վերջի շրջանում դարձել է առաջատար ղբոսաշրջային երկիր: Վերջին երեք տարիներին Հնդկաստան է այցելել տարեկան 4.5ից մինչև 5.5 միլիոն զբոսաշրջիկ:2.Մեքսիկան զբոսաշրջիկներին իր կողմն է ձգում հին Մայա և Ացտեկ քաղաքակրթությունների առեղծվածներով, հիանալի լողափերով և հավերժական ձյունով ծածկված լեռներով: Մեքսիկան զարգացած զբոսաշրջային երկրենրի մեջ առաջատար դիրքերում է: Երկրի ղեկավարությունը միայն անցյալ տարում զբոսաշրջության զարգացման համար ծախսել է ավելի քան 92մլն. դոլար: Իսկ 2010թ. Մեքսիկայում հայտարարվել էր զբոսաշրջության տարի:3.Թաիլանդն ուղղակի դրախտ է զբոսաշրջիկների համար. նրանց այստեղ սպասվում է բազմաթիվ լողափեր, Բուդայի հազարավոր տաճարներ, Բանգոնգում գտնվող գեղեցիկ շինություններ և, իհարկե, թաիլանդական մերսում: Թաիլանդն առանձնանում է նաև իր էգզոտիկ խոհանոցով:Թաիլանդն համարվում է ամենամատչելի էգզոտիկ երկիրը, դրա համար տարեցտարի ավելանում է զբոսաշրջիկների թիվը: Թաիլանդում կարելի է հիանալի հանգիստ անցկացնել և տեսնել այնպիսի երևույթներ, որոնք երբեք չեք մոռանա:4.Զբոսաշրջիկների կողմից մեծ հետաքրքրություն էվայելում Վիետնամը: Այստեղ ստեղծված է ամեն ինչ լիակատար հանգստի համար: Զբոսաշրջիկները կարող են հիանալ հրաշալի բնությամբ, յուրօրինակ, մեկը մյուսից տարբերվող գհուղերով: Աչքի է ընկնում նաև վիետնամական խոհանոցը, հատկապես` իր ձկնային կերակուրներով: Կարելի է հանգստանալ գեղեցիկ լողափերում և վայելել վիետնամական խմիչքները:
Հնդկաստան
Հնդկաստան
Մեքսիկա
Մեքսիկա
Թաիլանդ
Թաիլանդ
Վիետնամ
Վիետնամ
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
7404 | 0 | 0
Facebook