Ինչ են ասում մատները մեր բնավորության ու անձի մասին
Մենք գիտենք, որ մարդու մասին որոշակի պատկերացում կարող ենք ունենալ նրա քայլվացքից, հայացքից, խոսելաձևից և այլն:Հաճախ մենք ինքներս ենք ցանկանում ճանաչել մեզ ի շնորհիվ մեր աչքերի գույնի, մազերի որակի, եղունգների ձևի և այլ մեզ բնորոշ երևույթների մասին:Գիտնականները շատ երկար տարիներ հետազոտելով մարդ արարածին պարզել են շատ հատկանիշներ կապված մարմնի մասերի բնորոշման հետ:Ստորև ներկայացվում է մարդու բնավորությունը կապված իր մատների հետ: Ցուցամատը խորհրդանշում Է պատվասիրությունը, հմայքը և առաջնորդային հատկանիշները։ Եթե ձեր ցուցամաւոը երկար Է մատանեմատից, ապա դուք ծնվել եք առաջնորդ լինելու, պատասխանտվությունը ձեր վրա վերցնելու և մարդկանց ձեր ետևից տանելու համար։ Իսկ եթե ձեր ցուցամատը թեքված է դեպի միջամատը, ապա այն խոսում է ձեր խանդոտ բնավորության մասին։ Միջնամատ կօգնի ձեզ ինքնավերլուծություն անցկացնել։ Ուղիղ միջամատը խոսում է հուզական կայունության մասին։ Այն դեպքում, երբ ցուցամատի կողմը թեքվածը խոսում է անմիջական, մարդամոտ բնավորության մասին, մատանեմատի կողմի թեքվածը հաստատում է, որ դուք ինքնահաստատման կարիք եք զգում և սիրում եք միայնության մեջ լինել։ Մատանեմատը խոսում է ձեր ընդունակությունների մասին։ Եթե այն երկար է ցուցամատից, դուք շատ հեշտությամբ հաջողության կհասնեք։ Ուղիղ մատանեմատը որոշում է մարդկային բնավորությունների հմուտ գիտակին, իսկ միջամատի կողմը թեթևակի թեքվածը, ընդհակառակը, խոսում է մարդկանց նկատմամբ վերաբերմունքի որոշակի նվիրվածության մասին։ Եթե մատանեմատը կտրուկ ձևով է թեքված դեպի միջամատը, դուք ազարտային մարդ եք և սիրում եք ռիսկի դիմել։ Ճկույթը բնութագրում է մարդկանց հետ ազատ շփման ձեր ունակությունը։ Եթե այն հասնում է մատանեմատի վերին հոդին, դուք մարդկանց հետ հեշտությամբ կկարողանաք հարաբերություններ ստեղծել, եթե ոչ, ապա դուք դժվարություններ կունենաք ձեր զգացմունքներն արտահայտելիս։ Ուղիղ ճկույթը խոսում է այն մասին, որ դուք անկեղծ եք, ռոմանտիկ Լւ հակում չունեք բիզնեսի նկատմամբ։ Մատանեմատի ուղղությամբ թեթևակի թեքված ճկույթը խոսում է ձեր դիվանագիտական ունակությունների և կյանքից «գլուխ հանելու» մասին։ Յուրաքանչյուրս մեզ համար ապացուցում ենք այս տեսության հավաստիությունն ու սխալմունքը: |