Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 08 հոկտեմբերի, 2024 թ.

Հոդվածներ

Բրեկետների պատմությունը

17:01, ուրբաթ, 16 նոյեմբերի, 2012 թ.
Բրեկետների պատմությունը

Բնույթով շատ օգտակար, և վերջին ժամանակներս լրիվ պատահական մոդայիկ դարձած Բրեկետների պատմությունը: Եթե տարիներ առաջ շատերը կոմպլեքսավերվում էին, ապա հիմա անգամ թեթև խախտման դեպքում կրում են բրեկետներ: Սկսենք բրեկետների պատմությունը ամենասկզբից, երբ .......18-րդ դարի 1776 թվականին ֆրանսիացի վիրաբույժ Պիեր Ֆոշարը (Pierre Fauchard) որոշեց մետաղական բրեկետների միջոցով վերացնել ատամի կցվածքի խաղտման հետևանքով առաջացած անհարթությունները: Նա յուրաքանչյուր ատամի վրա ամրացրեց մետաղական լար, վերջինս ամրացրած էր արտաքուստ և շատ կոշտ տեսք ուներ: Ամենաառաջին բրեկետները ունեին շատ դժվարաշարժ դիզայն, դրանք ոչ միայն տեսանելի էին, այլև դուրս էին գալիս բերանից և խանգարում էին մարդուն նորմալ խոսել: 1841 թվականին փոխվեց բրեկետների տեսքը- դրանք սկսվեցին ամրացվել օղակներով: Սակայն դրանք էլ այդքան հարմար չէին:
     1871 թվականին Մագիլոմը առաջինը սկսեց օգտագործել ցեմենտ Օրթոդոնտիկ օղակները ֆիկսելու համար: Հետագայում ստեղծվեցին ավելի նոր տեխնոլոգիաները կցվածքը ուղղելու համար:

Իսկ արդեն առաջին օրթոդոնտիկ ապարատը, որը հնարավոր չէր հանել ստեղծվել է 1886 թվականին ամերիկացի բժիշկ-օրթոդոնտ Էնգլեմի կողմից: Նրա ստեղծած բրեկետները նման էին ժամանակակից բրեկետներին իրենց տեսքով:


     Արդեն 20-րդ դարի սկզբերին հենվելով Էնգլեմի ստեղծած բրեկետների վրա, ի հայտ եկան նոր բրեկետներ, որոնք ստացան "Բրեկետ-համակարգ" անվանումը:Բազմաթիվ աստղեր, երգիչ-երգչուհիներ նույնպես կրել են բրեկետներ, երևի հենց դա էլ առիթ դարձավ, որ երիտասարդները առանց կոմպլեքսների կրեն բրեկետ-համակարգ, այն դեպքում երբ հիմա այդ մետաղիկները տիրոջ ցանկությամբ կարող են լինել ցանկացած ձևի և երանգի:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
8849 | 0 | 0
Facebook