«Օգնենք հայ մանուկներին» բարեգործական հասարակական կազմակերպությունը գործունեություն է ծավալում շուրջ երկու տարի: Կազմակերպության առաքելությունն է՝ օգնել հիվանդ և անապահով ընտանիքներում բնակվող երեխաներին, ինչպես նաև մշտական այցելությունների և շփման միջոցով մանկատների սաներին դարձնել հասարակության լիարժեք և լիիրավ անդամներ:
Գործունեության այս երկու տարիների ընթացքում կազմակերպվել են 10 խոշոր մշակութային միջոցառումներ, որոնցից ստացված գումարներն ամբողջությամբ փոխանցվել են տարբեր հիվանդ երեխաների: Բացի այդ, պարբերաբար կազմակերպվում են փոքր միջոցառումներ՝ բարեգործական սպորտային հանդիպումներ, արյունատվական ակցիաներ, այցեր անապահով ընտանիքներ, ժամանցային միջոցառում-դրամահավաքներ, այցեր մանկատների սաներին...
Երկու տարիների ընթացքում խոշոր ֆինանսական օգնություն է ցուցաբերվել ավելի քան 15 երեխաների: Նրանցից շատերն արդեն հաղթահարել են իրենց հիվանդությունը, իսկ մյուսները դեռ շարունակում են պայքարել կյանքի և առողջության համար:
«Օգնենք հայ մանուկներին» բարեգործական հասարակական կազմակերպության ֆեյսբուքյան պաշտոնական խումբն այսօր ունի մոտ 13.200 անդամ: Կամզակերպությունում անդամագրված անդամների թիվը այժմ 94 է: Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են միանալ, անդամագրվել կարող են գրել ՀԿ-ի ֆեյբուքյան էջին: