Ապրիլի 3-ին "
Օգնենք հայ մանուկներին" բարեգործական հասարակական կազմակերպության անդամներն այցելեցին Վարդենիս քաղաքի եկեղեցուն կից արվեստի և արհեստի դպրոցը: Այցելության հաշվետվությունը տեսնելով, ինչպես նաև դպրոցի պատմության ու կարիքների մասին նյութը կարդալուց հետո Անելիք Բանկի Դավթաշենի մասնաճյուղի ղեկավարությունը դպրոցին նվիրեց հինգ համակարգիչներ:
Հուլիսյան առաջին դասերը համակարգչային դասարանի աշակերտներն անցկացրեցին նվիրված համակարգիչներով: Մեծ էր աշակերտների ոգևորությունն ու ուրախությունը, նրանք խոստացել են լավ ուսումնասիրել համակարգչային աշխարհն ու տեխնիկապես զինված արդեն ուսումը շարունակել հայկական լավագույն բուհերում:
"Օգնենք հայ մանուկներին" բարեգործական հասարակական կազմակերպությունը գնահատում է յուրաքանչյուր ներդրում և շնորհակալություն է հայտնում "Անելիք Բանկ" ՓԲԸ ղեկավարությանը և աջակից ամբողջ թիմին: