Երեքամյա Մանե Հարությունյանը բնակվում է Հրազդան քաղաքում:
Երեխայի մոտ 6 ամսեկանում ծնողները նկատեցին անտարբերություն ձայների նկատմամբ: Դիմեցին Հրազդանի բժշկական կենտրոն․ նրանց ուղարկեցին Արաբկիր բ/կ՝ հետազոտությունների, որոնց արդյունքում ախտորոշվեց երկկողմանի 4-րդ աստիճան սենսոնևրալ ծանրալսություն (խլություն): Հիվանդության միակ լուծումը կոխլեար իմպլանտացիան է, բայց Մանեն ունի նաև ներքին ականջների անոմալիա, ինչը վիրահատությունը Հայաստանում դարձրեց անհնար: Երեխայի ՄՌՏ և ԿՏ հետազոտությունների արդյունքները Լենհարդի հիմնադրամի օգնությամբ ուղարկեցին Մոսկվա՝ Վ. Բախշինյանին, ապա նաև՝ Ավստրիա` պրոֆ. Սպրինցլին և Գերմանիա` պրոֆ. Լասցիգին: Վիրաբույժների պատասխանները նույնն էին. անհրաժեշտ կատարել լսողական հիմնուղեղային իմպլանտացիա: Այս հիվանդությունը հազվագյուտ է ամբողջ աշխարհում, քիչ են նաև հիմնուղեղային իմպլանտացիա իրականացնող վիրաբույժները: Արդյունքում կապ հաստատվեց Թուքիայի բժիշկ պրոֆ. Լ. Սեններողլուի հետ, ով, տեսնելով Մանեի բոլոր հետազոտությունների արդյունքները, համաձայնվեց կատարել վիրահատությունը։
Փոքրիկի վիրահատության և բուժման համար անհրաժեշտ է 33.000 եվրո, որի մեծ մասն արդեն հավաքվել է: Ընդամենը պակասող 5000 եվրոն է բաժանում Մանեին վիրահատության բաղձալի օրվանից:
Կարող եք նաև փոխանցումներ կատարել Ամերիա բանկում, նշելով՝ "Ստացող՝ Պրոֆեսոր Էռնստ Լենհարդի անվան հիմնադրամ, նպատակ` օգնություն Մանե Հարությունյանին", հետևյալ հաշվեհամարով․
1570020931340100` ՀՀ դրամ
1570020931340101` ԱՄՆ դոլար
1570020931340146` եվրո
1570020931340158` ՌԴ ռուբլի:
Կա նաև օնլայն փոխանցման տարբերակ:
Այլ հարցերի դեպքում կարող եք զանգահարել ՝ 094868200 Արմեն (հայր) ։