«
Օգնենք հայ մանուկներին» հասարակական բարեգործական կազմակերպությունը և
Ucom ընկերությունը դեկտեմբերի 20-ին ժամը 16: 00-ին, հրավիրում են «
Դինամո» մարզադահլիճ ներկա գտնվելու սպորտային (մինի ֆուտբոլ) բարեգործական միջոցառմանը: Մրցելու են երկու կազմակերպությունների Ֆուտբոլային թիմերը:
Խաղը բաղկացած է լինելու 25 րոպե տևողությամբ երկու խաղակեսերից, իսկ ընդմիջման ընթացքում կլինի անակնկալ՝
աճպարարական հնարքներ:
Դահլիճում տեղադրված է լինելու հանգանակությունների արկղիկ: Հավաքված գումարն ամբողջությամբ ուղվելու է 3-ամյա
Լիլիթ Գրիգորյանի բուժմանը: Երեխայի մոտ ախտորոշել են պոչուկային հատվածի դեղնուցապարկի չարորակ ուռուցք. անհրաժեշտ է շտապ վիրահատություն արտերկրում․ նախնական հետազոտությունների արժեքը կազմում է 15 000 ԱՄՆ դոլար։
Յուրաքանչյուրս հավատում ենք և հույսով սպասում ամանորյա հրաշքին: Նախատոնական մեր հանդիպումը կարող է սկզբնաղբյուրը և վկան դառնալ այդպիսի մի հրաշքի՝ փոքրիկ Լիլիթի ապաքինմումը:
Միջոցառման մուտքն ազատ է:
Հարցերի և մանրամասների համար կարող եք զանգահարել 093 03 02 49, 055 302 112, 093 37 32 38 հեռախոսահամարներին։