Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԳՈՒՐԳԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ՕԳՆԵՆՔ ՀԱՅ ՄԱՆՈՒԿՆԵՐԻՆ
Մամուլի խոսնակ`
ՕԳՆԵՆՔ ՀԱՅ ՄԱՆՈՒԿՆԵՐԻՆ
00:36, հինգշաբթի, 18 փետրվարի, 2016 թ.
ԳՈՒՐԳԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
     Աբովյան քաղաքի փոքրիկ բնակիչը՝ Գուրգեն Հովհաննիսյանը, տասը տարեկան է:
     Կեռ հոնքերի տակ փայլող աչքերը լի են կյանքով և բարության ու ներդաշնակության ինչ-որ տարօրինակ կայծ են թաքցնում: Երեխան կարծես մոռացության է մատնել, ջնջել է հիշողությունից ներկան, իր վիճակի լրջությունը նկարագրող բժիշկների խոսքերը, ցավերը, որոնք պարբերաբար կրկրնվելով հաստատում են հաշմանդամության առկայությունը: Բայց երբ երկար ես նայում այդ խոշոր առկայծող աչքերին նկատում ես հույս․ հույս, որ ապագան լուսավոր է, որ ապաքինվելու է՝ դեռ վազելու է, ֆուտբոլ է խաղալու ինչպես բոլոր տղաները, ինչպես մի քանի տարի առաջ ինքն էր խաղում․․․ Իսկ կիսալուսնաձև, համեստ ու անկեղծ ժպիտը համոզում է դիմացինին․ «ես ուժեղ տղա եմ, դուք իմ կիսատ քայլերին մի նայեք․․․»:
     Գուրգենը դպրոցում գերազանց է սովորում: Արդեն մի քանի ամիս է դպրոց է գնում ծնողների ուղեկցությամբ: Դասամիջոցներին այլևս չի վազվզում ու խաղ անում․ ունի հենաշարժիչ համակարգի լուրջ խնդիրներ, թեք է քայլում, շատ շուտ հոգնում է, ունի մեջքի շրջանում մշտական ցավեր:
    
     Երեխայի մոտ ծնվելիս հայտնաբերվել է ծուռթաթություն․ գիպսային բուժում է կատարվել, սակայն գիպսը հանելուց հետո նկատվել է ձախ ոտքի բարակում: Կատարվել է ողնաշարի ԿՏ հետազոտություն, որի արդյունքում հայտնաբերվել է կրծքային ֆիզիոլոգիական կիֆոզի և լորդոզի ուղղում, ողնաշարի կիստա, որից ներքև ողնուղեղը ներկայցել է 2 առանձին լարերի տեսքով՝ բաժանված աճառային հյուսվածքով: Այս տարիներին ընթացքում երեխան բազմիցս հետազոտվել է, մի քանի անգամ կատարվել են ԿՏ հետազոտություններ, վերջնական ախտորոշվել է Սպինալ դիզրֆիզմ, դիաստեմատոմիելիա, Th4-L2 ներողնուղեղային ոսկրային թիտ:
    
     Ըստ Բժիշկների 2 տարի հետո երեխան կարող է լրիվ պարալիզվել և չի կարողանա քայլել: Երեխային հնարավորինս շուտ պետք է վիրահատել:
     Մոսկվայում գտնվող Բուրդենկոյի ինստիտուտուտի բժիշկ Յուրի Պուշինը համաձայնվել է իրականացնել վիրահատությունը, որի ընդհանուր արժեքը կազմելու է 400 000 ռուբլի:
     Հովհաննիսյանների ընտանիքի համար այս գումարը բավականին մեծ է: Նրանց փոքրիկ վաստակը թույլ է տալիս միայն առօրյա խնդիրները հարթել:
    
     Գուրգենի համար ՎՏԲ բանկում բացված են հաշվեհամարներ՝
    

    
16024036468900` ՀՀ դրամ,
     16024036468901` ԱՄՆ դոլար,
     16024036468902` եվրո,
     16024036468903` ռուբլի:
     Ստացող՝ Բախտագյուլ Մարգարյան /երեխայի մայրը/:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
5279 | 0 | 0
Facebook