Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Երազանք դարձած...

Wow Armenia
Հեղինակ`
Wow Armenia
23:01, ուրբաթ, 22 նոյեմբերի, 2013 թ.
     Այսօր հոգեհանգստի օր է: Այսօր ես թաղեցի երազներս ու որոշեցի այլևս բարձրաձայն չհիշել դրանց մասին: Թաղեցի այնտեղ, որտեղ նրանք կյանք ստացան, թաղեցի նրանց կողքին, ովքեր հաղթեցին: Այսօր հոգեհանգստի օր է: Այսօր ես թաղեցի երազներս ու որոշեցի այլևս բարձրաձայն չհիշել դրանց մասին: Թաղեցի այնտեղ, որտեղ նրանք կյանք ստացան, թաղեցի նրանց կողքին, ովքեր հաղթեցին: Ո՛չ երազներս կան, ո՛չ հոգիս: Նրանք միասին մահացան: Համոզված եմ, որ իմ անմեղ երազը դրախտ ընկավ, իսկ հոգիս թող այրվի դժոխքում: Երազ սպանելը կյանք խլելուց սարսափելի է: Ու սարսափում է ուղեղս իմ անհոգի մարմնից: Անհոգի դարձրած մարմնից: Կռվում եմ` ինքս ինձ հետ: Մատներս դողում են` ուղեղս արգելել է նրանց այսպիսի տողեր գրել: Առանց արևի ուղեղի հրամաններն անտեսվում են: Արև չկա: Արևս հողի տակ թողեցի` երազներիս մոտ: Աշխարհում ամենից քիչ կուզենայի երազներս առանց արև տեսնել: Իսկ հիմա, երբ հոգեհանգստի եկած երազները վաղուց գնացել են, ցանկանում եմ բացել գերեզմանը, մխրճվել մեռած երազների գերեզմանի մեջ ու մահանալ երազ դարձած: Հերիք է: Գնում եմ գերեզմանից: Թե ուր` չգիտեմ, արև չկա, չեմ տեսնում ոչինչ, քայլում եմ անհաստատ, կամ լեռան գագաթը կբարձրանամ կամ կհանգչեմ ալիքների մեջ` երազանք դարձած...
Աղբյուրը` wowarmenia.blogspot.com
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3234 | 0 | 0
Facebook