Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հավերժությունդ ինձ հետ տանելով...

Wow Armenia
Հեղինակ`
Wow Armenia
23:22, չորեքշաբթի, 20 նոյեմբերի, 2013 թ.
     Հավերժություն դարձած հավերժացրին ակնթարթը...
     Արդեն հինգերորդ օրն է ինչ թաքուն հետևվում եմ, թե ինչպես են մատներդ հավերժացնում և օդում կախված թողնում հավերժության հնչյունները... Դրանցով նույնիսկ սիրտս էր վարակվել... Իսկ դու թաքցնում էիր հավերժության ձգտող, բայց թերություններ շնչող դեմքդ...
     Ես տեսնում էի միայն դարչնագույն վարսերդ, որոնք այքա՜ն շեկ էին և անքա՜ն սև, որ ընկղմվելով դրանց մեջ, ես անգամ աչքերիդ խորությունը չափել չէի համարձակվում... Չէի համարձակվում, մինչև որ համարձակվեցիր համարձակությամբ կախել հավերժության նոտաներն անվերջության մեջ: Ես այդ ժամանակ միայն համարձակվեցի սուզվել աչքերիդ ծովում, որն ավելի դարչնագույն էր քան վարսերդ, բայց ավելի անմեղ ու մանկական քան ֆրանս օրիորդ հիշեցնող իրանդ ու դարչնագույն մազերդ, որոնք վերջում դառնում էին խոպխոպիկներ խենթացնելով ինձ: Իսկ աչքե՜րդ ֆրանսուհու չեին: Նույնիսկ մոտ չէին Եվրոպականին: Չնայած դու դեռ անմեղ օրիորդ էիր քո աչքերը իրենց մեջ արտացոլում էին անցյալի սահմռկեցուցիչ պատմությունները: Գենե՜րը: Գրողը տանի: Այդ անիծյալ գեներն այնքան խոսուն էին հայկական աչքերիդ մեջ, որ թուրքն անգամ կսիրահարվեր դրանց:
     Թեև իմ զգացումներն արդեն նոտայացել են անվերջության մեջ ու խոսքերս անորոշ են անվերջության պես, ես դեռ վախենում եմ նայել հավերժություն ապրող ձեռքերիդ:
     Կտեսնեմ դրանք ամենավերջում: Կհպվեն դեմքիս ու կփակեն աչքերս: Կհանգչեմ մի օր հավերժությունդ ինձ հետ տանելով...
Աղբյուրը` wowarmenia.blogspot.com
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3041 | 0 | 0
Facebook