Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Այգին

Wow Armenia
Հեղինակ`
Wow Armenia
22:28, չորեքշաբթի, 20 նոյեմբերի, 2013 թ.
     Դանիել Տեր-Ավետիսյանը հաճախ էր պատմում, թե երիտասարդ ժամանակ ինքան հաճախ էր իր տիկնոջ` Միշելի հետ թև-թև մտած զբոսայգում քայլում: Ամենից շատ այդ պատմությունները լսել էի սիրում Դանիելի փոքր թոռը` Էրիկը, ով չնայած երեք օրից դեռ նոր պետք է դառնար տասնչորս տարեկան, արդեն հասցրել էր սիրահարվել: Տեր-Ավետիսյանը հաճախ պատմելու հետ մեկտեղ հարցեր էր տալիս Էրիկին և ամեն հարցի հետ Էրիկի ճերմակ այտերը կամրավուն երանգ էին ստանում, իսկ պապը գիտեր, թե ինչ է կատարվում Էրիկի հետ: Դանիելը կրտսեր Տեր-Ավետիսյանին տեսել էր ինչ-որ աղջկա հետ զբոսնելիլս նույն այգում, որտեղ երբևէ ինքն էր թաքուն սեր ապրել: Նրա դեմքին ակամայից ժպիտ էր հայտնվում, երբ ձևացնում էր թե չգիտի գիշեր-ցերեկ Էրիկի դեմքից չիջնող ժպիտի պատճառը: Դանիել պապը թեև ինչ-որ տեղ հպարտանում էր Էրիկով, Էրիկի պահվածքը նրան ստիպում էր փոքր-ինչ նեղսրտել: Երբեմնի լայնաթիկունք ու բարձրահասակ Դանիել Տեր-Ավետիսյանը ծերացել էր, և Միշելն էլ նույնը չէր: Անգլո-ֆրանսիական ազգերին հատուկ Միշելի երբեմնի դարչնագույն վարսերը Ճերմակել էին, իսկ լեփ-լեցուն այտերը` թոռոմել:
     Անցնում էին տարիներ, փոխվում սերունդնոր, իսկ Տեր-Ավետիսյանների տան առջևի այգին մնում էր նույնը` իր կաս-կարմիր վարդերով ու թաքուն հանդիպումներով...
Աղբյուրը` wowarmenia.blogspot.com
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3211 | 0 | 0
Facebook