Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հիասթափություններս երբեք չեմ մոռանում

Wow Armenia
Հեղինակ`
Wow Armenia
22:32, չորեքշաբթի, 20 նոյեմբերի, 2013 թ.
    
     Հիասթափություններս երբեք չեմ մոռանում: Հիշում եմ առաջին հիասթափությունս նույնպես: Ուսուցիչս էր` այդ ժամանակի միակ ոգեշնչման աղբյուրս:
     Կյանքիս երրորդ փուլում էի: Երեխայությունս էլ չկար: Մանկապարտեզն ավարտել էի: Սիրում էի դպրոցս` հաճույքով հաճախում: Թեև միշտ բարձր գնահատականներ էի ստանում, միևնույնն է երբեք գովեստի չէի արժանանում, փոխարենը դրվատանք էր վաստակում այն մեկը, որին բոլորն էին ատում: Նա մեծ դերասան էր: Ուսուցչի ներս մտնելուն պես` մտնում էր դերի մեջ և հրեշտակ ձևանում: Իսկ ուսուցիչներս չէին տեսնում թե ինչ է կատարվում «կուլիսներում» : Ինչևէ: Անցել էր ինը տարի և ես արդեն համակերպվել էի:
     Այս տարի ուսումս շարունակելու էի նոր դպրոցում: Ոգևորված էի: Կրկի՜ն... Հիմարի պես: Մի քանի շաբաթ շարունակ ոգեշնչված գնում էի դպրոց: Ուսուցիչներս իմ ոգեշնչման աղբյուրն էին: Մտնելով դպրոց լսում էի ջրվեժի ձայնը ու զգում դրա թարմությունը: Ջրվեժի ակունքը մեկը չէր: Այն առաջանում էր իմ ոգեշնչման աղբյուրների միախառնումից, հասնում սրտիս ու գահավիժում:
     Շարունակում էի հաճախել, չնկատելով, որ օրեցօր ջրերը պակասում են: Երկու օր առաջ մտա դպրոց և ջրվեժի փոխարեն միայն սրտիս ժայռը տեսա, որի վրա կային հազիվ նշմարելի ջրի շիթեր...
     Դեռ լիովին չի ցամաքել, չեմ ուզում համակերպվել նոր հիասթափությանս հետ: Հասկացա՜: Ջրերը գոլորշիացան սրտիս տակ այրվող ատելության կրակից: Այն բռնկվեց հանկարծակի: Ես սպասում էի դրան: Ես միշտ սիրել եմ ուշադրության կենտրոնում լինել: Կարծես ստացվում էր: Ստացվում էր, մինչև բողոքների ու ցածր գնահատականների հայտնվելը:
     -Գրողը տանի՛, ատու՛մ եմ: Ատում եմ այնքա՜ն, որ կարոտում եմ այդ անիծյալ երրորդ փուլը, երբ բոլոր ուսուցիչներս էին ժպտում: Որտեղ բոլո՛րն ունեին ազատ արտահայտվելու հնարավորություն:
     Արդեն երկրորդ ամիսն էր, որ հիասթափության ժամեր էի ապրում:
     Հերթական անգամ գնում էի դպրոց` կրկնապատկելու հիասթափությունս, իսկ դպրոցի կողմից օտարացած ոգեշնչանքի ձայնն էր լսվում: Քայլերս արագացնելով` շտապում եմ հասնել օտարությանը:
     Հարազա՜տս էր վերադարձել: Ոգեշնչանքի նոր քանակություն էր բերել, որ լիությունից դուրս էր եկել ափերից ու լիացրել իմ ջրվեժը, ձայն տվել ջրին, վերացրել հողի ծարավը:
     Իդեալն էր եկել` ոգեշնչման աղբյուրս, ժպտում էր նա ինձ` մի քիչ սաստելով... Եվ ժպտաց նրան իմ հոգին խռով` խռով աշխարհից, հողից երկնքից ու դարձավ այն նոր ժպտացող արև, արև` հույսով լի, ուրախ ու սիրված: Ինչքան էլ, որ գրեմ չեմ կարողանա արտահայտել, թե ինչ ջերմություն զգացի նրան տեսնելիս, չեմ կարող կարագրել թե սիրտս ինչան արագ էր բաբախում և թե ինչքան թթվածնի կարիք ունեի...
     Ժպտում ենք իրար` դեռ բարը չասած: Սիրում միմյանց` չծանոթացած...
     Այնքա՜ն հաստատ էր ժպտում, որ նրան տեսնելիս միանգամից ցրվում էր այն անհաստատ հիասթափությունս` տեղը զիջելով նոր ոգեշնչանքի, նոր հույսի, և, հավատում եմ ես, որ միակը չէ նա` բոլորն են իդեալ թեև թերությամբ, բայց իդեալական, ստիպեց սովորել, օգնեց հավատալ և դառնալ իդեալ...
Աղբյուրը` wowarmenia.blogspot.com
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3078 | 0 | 0
Facebook