Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Արամ Կարապետյանի մեկնաբանությունը...

15:18, շաբաթ, 05 հոկտեմբերի, 2013 թ.
     Ուզում եմ հիշեցնել ընդդիմադիր դաշտին` երբ մենք բանտերում էինք, Զարուհին «Ժառանգության» իր պատգամավոր ընկերների հետ գիշեր ու ցերեկ վազվզում էին բանտերով մեր համար», -ֆեյսբուքյան իր էջում այսպիսի գրառում է թողել «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը:
    
     ԳԱԼԱ-ի հետ զրույցում Ա.Կարապետյանը ասաց հետեւյալը.
    
     «Ես կարծում եմ եւ իմ քաղաքական փորձն էլ ցույց է տալիս մի բան` հարցերը որեւէ ձեւով պարտակելը, չբարձրաձայնելը, քարանձավային վերաբերմունք ցույց տալը ոչ մի հարց էլ չի լուծի, հարցերը հենց այնպես կմնան: Հարց կա՝ դրան լուծում է պետք տալ: Հարցն այն չէ, թե բարձրաձայնե՞ց, թե՞ չբարձրաձայնեց, խոսե՞ց, թե՞ չխոսեց ԵԽԽՎ-ի նիստերին անդամ պետությունների ներկայացուցիչները այնպիսի հարցեր են բարձրացնում թե նույն նախագահների, թե Բեռլուսկոնիի նկատմամբ... իսկ քարանձավային մտածելակերպից պետք է դուրս գալ: Բոլորը խոսում են Զարուհի Փոստանջյանի հարցի մասին:
    
     Բերեք խոսենք պատճառի մասին՝ կա այդ պատճառը, թե՞ չկա, ո՞նց է եղել, որ կա: Այսինքն` Զարուհի Փոստանջյանը այն հարցը տվեց, որ բոլորը անխտիր, նույնիսկ նրանք, ովքեր այսօր Զարուհուն քարկոծում են, տանը՝ իրենց տանը, բոլորն էլ այդ հարցի շուրջ խոսում են: Հիմա մարդը բարձրաձայնել է, ես չգիտեմ՝ տեղին է եղել, տեղին չի եղել, պետք է եղել, պետք չի եղել, ես գտնում եմ, որ եթե հարցը կա, պիտի բարձրաձայնել, եթե գոյություն ունի, երկրորդ կարծիք լինել չի կարող, քան բարձրաձայնել եւ լուծում տալ դրան: Եթե չենք ուզում լուծում տալ, ուզում ենք զարտուղի ճանապարհներով տակից դուրս գալ, էդ հարցերը նորից լինելու են»:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3653 | 0 | 0
Facebook