Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Սուրբ Սարգիս» տոնին ընդառաջ

21:53, հինգշաբթի, 06 փետրվարի, 2014 թ.

Մոտենում է «Սուրբ Սարգիս» սիրո և երիտասարդների օրհնության տոնը: Տոնին ընդառաջ Գյումրու Սբ. Աստվածածին «Յոթ Վերք» երիտասարդական միությունը, Շիրակի թեմի Սբ. Յոթ Վերք եկեղեցու «Բարեգործական ջոկատը», «Ալֆա» ուսանողական ծրագիրը և Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի Սոցիալ-կրթական կենտրոնի երիտասարդական բաժինը իրականացնում են ծրագիր, որի շրջանակներում նախատեսվում են մի շարք միջոցառումներ: Ծրագրի մեկնարկը տրվեց այսօր` փետրվարի 6-ին, Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնի հանդիսասրահում: Նախատեսված էր հանդիպում Շիրակի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Միքայել եպս. Աջապահյանի հետ, որին ներկա էին գյումրեցի տասնյակ երիտասարդներ և ոչ միայն:
     Հանդիպումը սկսվեց աղոթքով, որից հետո թեմի առաջնորդը խոսեց «Սուրբ Սարգիս» տոնի խորհրդի և Առաջավորաց Պահքի նշանակության մասին: Հանդիպման ավարտին Միքայել եպս. Աջապահյանը պատասխանեց ներկաներին հուզող հարցերին:
     Տոնին նվիրված միջոցառումների շարքը կշարունակվի մինչև փետրվարի 15-ը: Այդ ընթացքում նախատեսվում է.
     «Ինչ, որտեղ, երբ» ինտելեկտուալ խաղի առաջնություն (փետր. 9, 13.00-15.00, ԳՊՄԻ)
     «Սեր և արվեստ» կտավների և քանդակների ցուցահանդես (փետր. 11, 15.00-17.00, Շ/Թ սոցիալ-կրթական կենտրոնի սրճարան)
     Խոկում «Սեր և ընտանիք» թեմայով` Բագրատ եպս. Գալստանյանի բանախոսությամբ (փետր. 13, 18.00, Սբ. Աստվածածին «Յոթ Վերք» եկեղեցի)
     Երեկոյան ժամերգություն: Նախատոնական (փետր. 14, 17.00, Սբ. Աստվածածին «Յոթ Վերք» եկեղեցի)
     Սբ. Պատարագ: Երիտասարդների օրհնության կարգ (փետր. 15, 10.30, Սբ. Սարգիս մատուռ /Ոսկե բլուրի տարածք/)
     Տոնին նվիրված բացօթյա համերգ-տոնախմբություն (փետր. 15, 12.30, Սբ. Սարգիս մատուռ /Ոսկե բլուրի տարածք/)
     ACCOLADA խմբի «Սուրբ Սարգիս» դասական երաժշտության բարեգործական համերգ (փետր. 15, 17.00, Արվեստների ակադեմիայի դահլիճ)

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4477 | 0 | 0
Facebook