Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Փոքրիկ Անահիտին օգնություն է հարկավոր. Շտապ

19:29, երկուշաբթի, 16 դեկտեմբերի, 2013 թ.

Ժողովուրդ, այսօր ես այցելեցի փոքրիկ Անահիտի ընտանիքին, ովքեր ապրում են Գյումրիում, տնակային պայմաններում: Ահավոր ցրտի պատճառով ընտանիքը ժամանակավորապես գտնվում է Անահիտի մորական տատիկի տանը, քանի որ տնակում պարզապես անհնար է, մանավանդ որ վատառողջ երեխա կա և անկողնային հիվանդ 90-ամյա տատիկ:
     Հիշեցնենք, որ ...երկու տարեկան Անահիտ Կարապետյանին շտապ բուժօգնություն է հարկավոր: Երեխայի մոտ ախտորոշվել է արթոգրիպոզ, երկկողմանի բնածին ծուռթաթություն: 2012 թվականին երեխան մի քանի անգամ վիրահատվել է... որն ապարդյուն, որն էլ սակավ արդյունավետ: Անահիտի ընտանիքն ապրում է Գյումրիում` Խրիմյան Հայրիկ փողոց, 17 դոս, 2-րդ տնակում ու չափազանց վատ պայմաններում...
     Ավելացնենք, որ երեխայի ոտքերը օրթոզների մեջ են, բժշկական միջամտությամբ պետք է տազի հոդախախտը ուղղվի և հետո խնձորակը վիրահատեն: Խնձորակը պլատինե է, ինչն արժե 470 000 դրամ, մնացած ծախսերը ՝մոտ 170 000 դրամ: Վիրահատող բժիշկը վիրահատության գումար չի ուզել:
     Փոքրիկի հերթական վիրահատությունը` նախավիրահատական ու հետվիրահատական ծախսերով հանդերձ, կարժենա մոտ 700-800 հազար դրամ... Մենք միասին հազարավոր ու տասնյակ հազարավոր եվրո եւ դոլար գումարներ ենք հավաքել մեր փոքրիկների օգնության համար...Դրանց համեմատ Անահիտին նորմալ կյանք "նվիրելը" բավականին քիչ գումար կարժենա... Եկեք այս մի մանկան կողքով էլ անտարբեր չանցնենք...
     Անահիտին օգնելու համար Ամերիա բանկում բացվել են հաշվեհամարներ՝
     ՀՀ դրամ-1570018110078300
     Ամն դոլար-1570018110071801
     Եվրո-1570018110071946
     ՌԴ ռուբլի-1570018110070258
     Հաշվետեր՝Նոնա Գևորգյան
     Կարող եք զանգահարել նաև հետևյալ հեռախոսահամով՝094133742-Գագիկ, Մարի, երեխայի ծնողներն են: Կարող եք կատարել նաև օնլայն փոխանցումներ հետևյալ հաշվեհամարին՝ArCa - 9051210205179470
    
     Էմմի Հակոբյան

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4202 | 2 | 0
Facebook