Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Խոշոր խարդախության բացահայտում. կեղծ ոսկու գրավադրմամբ յուրացրել են 30 միլիոն դրամ

01:12, ուրբաթ, 30 մարտի, 2012 թ.
Խոշոր խարդախության բացահայտում. կեղծ ոսկու գրավադրմամբ յուրացրել են 30 միլիոն դրամ

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները բացահայտել են հերթական խոշոր չափի խարդախության դեպքը:
    
     Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության ՔՀԳ վարչություն են բերման ենթարկվել Երևանի Արաբկիր վարչական շրջանի բնակիչ, 25-ամյա Շավարշ Մուրադյանին և Նորք-Մարաշ վարչական շրջանի բնակիչ 31-ամյա Արմեն Մկրտչյանին:
    
     Պարզվել է, որ Շ.Մուրադյանը «Ոսկու աշխարհ» տոնավաճառի աշխատակից, ոսկեգործությամբ զբաղվող Արայիկ Շահինյանին հանձնարարել է, որպեսզի վերջինս պատրաստի կեղծ ոսկյա զարդեր: Կեղծ զարդերը պատրաստելուց հետո Շ.Մուրադյանը, Ա.Մկրտչյանի հետ մեծ թվով քաղաքացիների անձնագրային տվյալները կեղծելով, կեղծ ոսկյա զարդերը գրավադրել է Երևանի և Կոտայքի մարզի մի քանի բանկերում և խարդախությամբ բանկերից ստացել մոտ 30 միլիոն դրամ:
    
     Փաստի առթիվ ոստիկանության ՔՀԳ վարչությունում նախապատրաստված նյութերը ուղարկվել են ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչություն:
    
     Շ.Մուրադյանն ու Ա.Մկրտչյանը ձերբակալվել են, իսկ Ա.Շահինյանը ստորագրությամբ ազատ է արձակվել:
    
     Գ.Շամշյանի հայտնում է, որ բացի Շ.Մուրադյանից, Ա.Մկրտչյանից և Ա.Շահինյանից՝ ոստիկանությունն այս գործի շրջանակում որոնում է ևս մի քանի հոգու, որոնց տվյալները, նախաքննության շահերից ելնելով, ֆոտոլրագրողը չի հայտնում:
    

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
6539 | 0 | 0
Facebook