Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Կհրապարակվի դպրոցներում արգելվող սննդի ցանկ. Աբրամ Բախչագուլյան

18:56, ուրբաթ, 30 մարտի, 2012 թ.
Կհրապարակվի դպրոցներում արգելվող սննդի ցանկ. Աբրամ Բախչագուլյան


     ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայությունը հանրապետության բոլոր դպրոցներում իրականացնելու են «Ճիշտ սնունդ» ծրագիրը, այս մասին այսօր ասաց Սննդի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը այսօր կայացած ծառայությանը կից ստեղծված հանրային կոմիտեի առաջին պաշտոնական նիստում:

«Մենք խոսել ենք մի շարք տնօրենների հետ, որոնք ասում են, որ իրենց դպրոցներում վաճառում են՝ ինչ ուզում են: Մենք չենք կարող մարդկանց ասել, թե ինչ վաճառեն, այդ պատճառով հրապարակելու ենք մի ցանկ, որտեղ նշված կլինի, թե ինչ սնունդ չպետք է վաճառվի դպրոցում»,- ասաց նա:

Անդրադառնալով Հայաստան ներկրվող ապրանքների պիտանելիության ժամկետին՝ Բախչագուլյանը տեղեկացրեց, որ հենց սահմանին մուտքագրվում են այն բոլոր ապրանքները, և դրանց պիտանելիության ժամկետի մասին ամբողջ ինֆորմացիան սպառողը կարող է գտնել Գյուղնախարարության կայքէջում: Նրա խոսքով՝ մուտքագրվելու են նաև ներմուծվող ժամկետանց ապրանքները:

Աբրամ Բախչագուլյանը նաև ասաց, որ սսնդի վերաբերյալ իրազեկվածության մակարդակը բարձրացնելու նպատակով Սննդի անվտանգության պետական ծառայությունը պլանավորում է ստեղծել մի ծրագիր, որը նման կլինի ռուսական «контрольная закупка»-ին, սակայն դրա փակագծերը նա չցանկացավ բացել:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
6932 | 0 | 0
Facebook