Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Խարկովի նախկին նահանգապետ Արսեն Ավակովը կալանավորվել է Իտալիայում

01:54, ուրբաթ, 30 մարտի, 2012 թ.
Խարկովի նախկին նահանգապետ Արսեն Ավակովը կալանավորվել է Իտալիայում

Իտալիայի իրավապահները 40 օրով կալանավորել են Խարկովի նախկին նահանգապետ Արսեն Ավակովին, հայտնում է Взгляд-ը` վկայակոչելով Ուկրաինայի գլխավոր դատախազության ԶԼՄ-ների հետ կապերի բաժնի հայտարարությունը:

«Մարտի 29-ին Իտալիայի իրավական մարմինները որոշում են ընդունել 40 օր տևողությամբ ժամանակավոր կալանք կիրառել Արսեն Ավակովի նկատմամվ, ով մարտի 26-ին ձերբակալվել էր Իտալիայում` Ֆրոզինոնե քաղաքում»,- ասված է հայտարարության մեջ:

Այս ժամանակահատվածում ուկրաինական կողմը պետք է ներկայացնի արտահանձնման համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը:

Ավակովը 2004-ի փետրվարից մինչև 2010-ի փետրվարը գլխավորել է Խարկովի շրջանային ադմինիստրացիան: Ներկայում Ավակովը Батькивщина համաուկրաինական միության շրջանային կազմակերպության ղեկավարն է, որի առաջնորդը նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն է:

Ս/թ հունվարի 31-ին Ավակովին մեղադրանք էր ներկայացվել Ուկրաինայի քրեական օրենսգրքի 365 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (ծառայողական լիազորությունների կամ իշխանության չարաշահում), և նրա նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարվել: Խարկովի Չերնոզավոդյան շրջանային դատարանը որպես խափանման միջոց ընտրել էր կալանքը:

Փետրվարի 1-ին Ավակովը հայտնել էր, որ մտադիր չէ քաղաքական ապաստան խնդրել արտասահմանում և ծրագրում է Ուկրաինա վերադառնալ, որտեղ, իր փոխանցմամբ, մարդասիրական նախագծի վրա էր աշխատում:

Ավակովի կալանավորման առիթով Батькивщина-ի ղեկավարությունը նամակ է հղել Ինտերպոլի գլխավոր քարտուղարին` խնդրանքով հաշվի առնել Ավակովի քրեական հետապնդման «ակնհայտ քաղաքական դրդապատճառը» և ազատ արձակել նրան:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4976 | 0 | 0
Facebook