Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հասնել նրան, որ Սերժ Սարգսյանը 2013թ. վերընտրվի ՀՀ նախագահ. Գեղամյանի հետընտրական տեղը՝ իր պատկերացմամբ

01:10, ուրբաթ, 30 մարտի, 2012 թ.
Հասնել նրան, որ Սերժ Սարգսյանը 2013թ. վերընտրվի ՀՀ նախագահ. Գեղամյանի հետընտրական տեղը՝ իր պատկերացմամբ


     «Ազգային միաբություն» կուսակցության 6 անդամ ընդգրկված են Հայաստանի հանրապետական կուսակցության համամասնական ցուցակում, և կուսակցության հետ միասնական ճակատով մասնակցելու են ՀՀԿ-ի նախընտրական քարոզարշավին, այս մասին ասաց ԱՄ կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը։«Ես պետք է ասեմ, որ ՀՀԿ-ն քարոզարշավի ժամանակ միասնական ճակատով է հանդես գալու, և մենք մեր կուսակցության հետ մասնակից կդառնանք ՀՀԿ քարոզարշավին: Մենք կկարողանանք մտավոր մեր կարողություններով ամեն կերպ աջակցել ՀՀԿ-ին և առաջիկա ընտրությունների ժամանակ նպաստել ՀՀԿ-ի հաղթանակին»,- ասաց Գեղամյանը:
    
     Հարցին, թե ինչ պաշտոնում է իրեն պատկերացնում ԱՄ նախագահը ընտրություններից հետո, հաշվի առնելով նաև իր քաղաքական գործունեության նախկին փորձը, Գեղամյանն ասաց. «Այնտեղ, որտեղ կկարողանամ օգուտ բերել հայ ժողովրդին, և որտեղ կկարողանամ հասնել նրան, որ Սերժ Սարգսյանը 2013թ. վերընտրվի ՀՀ նախագահ»:

ՀՀԿ համամասնական ցուցակում Արտաշես Գեղամյանին հաջորդող Խոսրով Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իր ղեկավարած ՝ «Քրիստոնեա–դեմոկրատական կուսակցությունից», 3 քաղաքական գործիչ է ընդգրկվել ՀՀԿ-ի համամասնական ցուցակում, և իրենք էլ կուսակցության քարոզարշավին կմասնակցեն ՀՀԿ-ի հետ՝ միասնական ճակատով:
     Խոսրով Հարությունյանը, ով նախկինում զբաղեցրել է ՀՀ Վարչապետի, ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնը, նաև ասաց, որ այլ պաշտոններ չի ցանկանում և կբարարավի միայն պատգամավորի մանդատով։
    
    
     ՀՀԿ համամասնական ցուցակում պատվավոր տեղ է զբաղեցնում նաև «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը:Հարցին, թե ինչ ձևաչափով է նա պատրաստվում մասնակցել նախընտրական քարոզարշավին, Հայկ Բաբուխանյանն ասաց. «Դե, ժողովրդի, լրագրողների հետ հանդիպումների, մամուլի ասուլիսների, բոլոր ծրագրերին էլ մասնակցելու ենք, միասնական ճակատով»:
     Հարցին, թե ինքը ընտրություններից հետո որտեղ է իրեն պատկերացնում ՝ օրենսդի՞ր, թե գործադիր մարմնու՞մ, Հայկ Բաբուխանյանն ասաց. «Սկզբում բոլորս միայն գնում ենք ընտրությունների, բոլորս էլ ընտրվելու ենք պատգամավոր, հետագան արդեն չեմ կարող ասել»:
    
     Բաբուխանյանը նշեց նաև, որ իր ղեկավարած ՍԻՄ կուսակցությունից ՀՀԿ համամասնական ցուցակում կա 3 քաղաքական գործիչ:
     Արտաշես Գեղամյանը, Խոսրով Հարությունյանը, և Հայկ Բաբուխանյանը զբաղեցնում են ՀՀԿ համամասնական ցուցակի 17, 18 և 19-րդ տեղերը։
     Հիշեցնենք, որ մայիսի 6-ին Հայաստանում տեղի կունենա խորհրդարանական ընտրություններ, իսկ ընտրությունների պաշտոնական քարոզարշավը կմեկնարկի ապրիլի 8-ից:


    

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4641 | 0 | 0
Facebook