Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Դպրոցում առաջին օրը` օրհնությամբ

21:30, հինգշաբթի, 17 հոկտեմբերի, 2013 թ.

Գիտելիքն է այն հիմնաքարը, որ կյանքի քառուղիներում դառնում է հզոր զենք` դիմակայելու, հաստատվելու, հարատևելու և մուտք գործելու իմացության հեքիաթային բավիղները տանող հրաշք դռնով, որից այն կողմ թևածում են տիեզերքին ձուլված մեծագույն իմաստունների ոգիները:

Շնոհավորում ենք բոլոր հայ ուսուցիչներին ովքեր բոլոր ժամանակներում կատարել են նոր սերնդի կրթության ու դաստիարակության պատասխանատու գործը և այսօր էլ մեծ նվիրումով են կատարում այդ առաքելությունը, որի համար արժանի են անկեղծ խոնարհումի:

Աշակերտներն էլ իրենց սրտի խոսքով, երգով ու պարով շնորհավորեցին ներկաներին:

ՈՒսուցչի կոչման, մանկավարժի առաքելության, հայ դպրոցի դերի մասին խոսեց և ներկաներին շնորհավորեց դպրոցի տնօրեն Ն. Թադևոսյանը:

Աշակերտների և մանկավարժների մուտքը դպրոց օրհնեց և Աստծո խոսքը տարածեց հոգևոր հովիվ տեր Եզնիկ քահանան:

Վերջում ծածանվեց հայկական եռագույնը և ի նշան խաղաղության` երկինք ճախրեցին ճերմակ աղավնիները:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2678 | 0 | 0
Facebook