Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Երկրաչափական պատկերների համաժողով:

12:26, երեքշաբթի, 17 դեկտեմբերի, 2013 թ.

«Երկրաչափությունը ճարտարապետի քերականությունն է», - Այս խորագրով Գյումրու թիվ 1 ավագ դպրոցում տեղի ունեցավ միջոցառում՝ որի «գործող անձիք» պատկերներն էին: Աշակերտներից յուրաքանչյուրը ներկայացնում էր երկրաչափական մի պատկեր եւ կրում իր նշանով էմբլեման, հետո պարզ ու մատչելի լեզվով ներկայացնում իրեն: Քառակուսին օրինակ հպարտացավ, ուղիղ անկյունը սխալվեց, կետը սարսափելի նեղվեց, Զուգահեռագիծն ու շեղանկյունը տխրեցին, իսկ գոռոզ ուղղանկյուն եռանկյունը հիշեցրեց, որ Պյուտագորասն իրենով է հայտնի: Եռանկյունը համեստորեն ներկայացրեց իր ընտանիքը: Անկյունը խիստ վիրավորվեց գնդից: ՈՒշացած եկավ սեղանը, եւ բոլորին հրավիրեց սեղանի մոտ՝ քաղցրավենիք համտեսելու: Ուրախ ծափերով համաժողովն ավարտվեց:

Կատակային, բայց խորքային գիտելիքով ու լրջությամբ լեցուն բաց դասին ներկա գտնվողները վերհիշեցին իրենց երկրաչափական գիտելիքներն եւ իրենք էլ փորձեցին մասնակցել առաջարկվող գլուխկոտրուկին:

Նշենք, որ միջոցառումը կազմակերպվել էր «Նոյեմբերը մաթեմատիկայի շնչով» միամսյակի շրջանակներում:


    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4177 | 0 | 0
Facebook